Ներքին 5 տարի առաջ - 14:08 02-07-2021

Վիրաբույժ Արտավազդ Սահակյանին փորձում են հեռացնել աշխատանքից. գործընթացի հետևում Արմեն Մուրադյանն է

Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին, ըստ շրջանառվող տեղեկատվության, հետապնդում են քաղաքական հայացքների համար:

Մասնավորապես հազարավոր կյանքեր փրկած վիրաբույժին հեռացնում են արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանին անթաքույց սատարելու համար: Արտավազդ Սահակյանի որդին նույնպես «Հայաստան» դաշինքի անդամ է:

Օրագիր.news-ը կապ հաստատեց Արտավազդ Սահակյանի հետ, ով նշեց, որ հրամանի մասին տեղյակ չէ և ազատման դիմում չի գրել:

Մեր հավաստի աղբյուրներից, սակայն, տեղեկանում ենք, որ խնդիրն ավելի է բորբոքել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, քանի որ կլինիկան գտնվում է «Զինվոր տան» հարևանությամբ և հեռացնելով Արտավազդ Սահակյանին՝ վերջինս կմեծացնի իր լիազորություններն ու տարածքները՝ ունենալով կոնկրետ շահ:

Մամուլում տարածվող լուրերին արձագանքել է նաև վիրավոր զինծառայող Արթուր Քարամյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Մարմնի ճարտարապետ». հենց այսպես են անվանում անհնարինը հնարավոր դարձնող Արտավազդ Սահակյանին, ում անունը չէր դադարում հնչել պատերազմի ընթացքում որպես հրաշագործ, ով օրը 24 ժամ, առանց մեկ րոպե հանգստի, վիրավոր զինվորներին նորից քայլելու, նորից սեփական ձեռքերը զգալու և վերջապես ապրելու հնարավորություն էր ընձեռում»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը