Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:53 01-06-2023

Ավելի հավասար անասունները. որ պաշտոնյաները չեն պոկել մեքենայի սև «պլյոնկաները»

Ինչպես հայտնել ենք, հունիսի 1-ից պարեկային ծառայողները եւ ճանապարհային ոստիկանները պետք է հայտնաբերեին ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները եւ վարչական պատասխանատվության ենթարկեին վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Որոշումից հետո մի քանի օրվա ընթացքում գրեթե բոլոր վարորդները հեռացրին իրենց մեքենաների «պլյոնկաները», բայց շատերը մտածում էին, որ որոշումը չի գործելու։

Երեկ Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, և նշեց, որ հունիսի 1-ից պարեկներն ապահովելու են մգացված ապակիների օրենքի պրակտիկ կիրառումը։

Այսօր Oragir.News-ը փորձեց ճշտել ոստիկանությունից՝ գործելու է օրենքը, թե ոչ, վարորդները արդյոք վարչական պատասխանատվության ենթարկվելու են։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ հայտարարություն են տարածել երեկ, ավելացնելու բան չունեն։

Հարցին, թե օրվա ընթացքում եղե՞լ են վարորդներ, որ պատասխանատվության ենթարկվեն, պատասխանեցին, որ այս պահին նման ինֆորմացիա չունեն։

Չնայած առկա որոշմանը՝ այսօր Oragir.News-ի տեսախցիկը քաղաքում տարբեր պետական գերատեսչությունների շենքերի դիմաց ֆիքսել է կադրեր, որոնցում մեքենաների դիմացի «պլյոնկաները» հանված չէին, և հավանաբար այդ մեքենաները հենց այդ գերատեսչության աշխատակիցների մեքենաներն են։

Մգացված թաղանթներով էին 208UU01, 17II171, 35AX630, 85RM555, 55AG550, 001TE09 պետհամարանիշով մեքենաները և էլի շատ այլ մեքենաներ։

Ինչպես գրում է Ջորջ Օրուելը իր «Անասնաֆերմա» գրքում․ «բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ