Ներքին 3 տարի առաջ - 17:58 26-05-2023

Անահիտ Մանասյանը Շիրակի մարզում ներկա է գտնվել «Վերջին զանգի» միջոցառումների

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուղեկցությամբ Պաշտպանը Գյումրու թիվ 23 և Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցներում ներկա է գտնվել «Վերջին զանգի» միջոցառումների:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանն իր ելույթում նշել է, որ գիտելիքն է իրական և անփոխարինելի հարստությունը, որով կարելի է հասնել ամեն ինչի:

«Պետք չէ աշխարհից ու կյանքից սպասել մեր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի։ Միշտ պետք է առաջնորդվել հակառակ տրամաբանությամբ` տալով մեզ շրջապատող միջավայրին շատ սեր, մարդկային արժեքներ և գիտելիքի վրա հիմնված աշխատանք։ Ստացած գիտելիքը յուրաքանչյուր մարդու կյանքի ամենամեծ ձեռքբերումն է, այն երբեք հնարավոր չէ կորցնել: Շնորհավորում եմ սիրելի շրջանավարտներ, կյանքի նոր փուլ մտնելու առթիվ»,- նշել է նա:

Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև դպրոցների տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, քննարկել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր, ծանոթացրել է ՄԻՊ հաստատության առաջնահերթություններին, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Պաշտպանի կողմից հանձնվել են նաև խորհրդանշական հուշանվերներ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին