Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 25-05-2023

Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին փաստաթուղթ է ստորագրվել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը փաստաթուղթ են ստորագրել՝ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք փոխանցել Բելառուսին։ Նրա խոսքով՝ դրա նկատմամբ վերահսկողություն կիրառելու որոշումը դեռ կմնա Ռուսաստանի ձեռքում։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ իրենք կարող են որոշել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել պետության անվտանգությունն ապահովելու և ռազմաքաղաքական իրավիճակին արձագանքելու համար։

Հիշեցնենք, որ դեռևս մարտին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ բելառուսական կողմի խնդրանքով ՌԴ-ն իր մարտավարական միջուկային զենքը կտեղակայի Բելառուսում, ինչպես ԱՄՆ-ն վաղուց է դա անում իր դաշնակից երկրների տարածքում։


Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում