Ներքին Տեսանյութ Խոսք 3 տարի առաջ - 15:34 24-05-2023

Պետությունն ընդունում է իր անզորությունը «Վեոլիա Ջրի» դեմ

Զովունի բնակավայրի 38-րդ փողոցում կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվում է խմելու ջրագծերի և կոյուղատարերի նորով փոխարինման աշխարանքներ։

Երբ նոր էր որոշում կայացվում դրանք փոխարինել, դիմեցի կառավարություն, ներկայացրի բողոքս, որ «Վեոլիա Ջուրն» է պարտավոր խողովակաշարերը նորով փոխարինել, քանի որ նրանք ենք բնակիչներին ջրով ապահովում և դրա դիմաց ստանում վճարներ։ Բայց ՏԿԵՆ-ի պատասխանը եղավ այն, որ Հայաստանի Հանրապետությունն է ստանձնում այդ պարտավորությունը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արկադի Գալստյանը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրել է ՀՀ-ի և «Վեոլիա Ջրի» միջև կնքված պայմանագիրը, ինչը վկայել է, որ իրականում խմելու ջրագծերի և կոյուղատարերի փոխարինման պարտավորությունը կրում է «Վեոլիա Ջուրը»։

«ՏԿԵ-ից պարզաբանում պահանջեցի, կառավարությունից և այլ գերատեսչություններից պատասխանեցին, որ «Վեոլիա Ջրի» հետ բարդ է, այսինքն՝ նրանք իրենց դիրքերը դրել են, և ոչ մի պետական մարմին չի կարող ինչ-որ բան ասել։

Այս փոշին և ցեխերը ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են բնակչության հետ, բայց նրանք լռում են և չեն բարձրաձայնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ