Ներքին 4 տարի առաջ - 18:49 17-06-2022

«Վեոլիա ջրից» բողոքները չեն դադարում. հանրապետության մի շարք բնակավայրերում ջրի խնդիր կա

Որոշ ժամանակ է` ահազանգեր ենք ստանում Հայաստանի տարբեր բնակավայրերից` «Վեոլիա ջրի» հետ կապված, այդ թվում` Արարատից, Մեղրիից, Ագարակից, Երեւանից։

Այսօր էլ ջրամատակարարման ոլորտում մենաշնորհ ունեցող «Վեոլիան» հերթական «անակնկալն» է մատուցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի բնակիչներին։ Հունիսի 17-ի կեսօրից տարածքի բնակիչները հերթական անգամ առանց նախազգուշացման մնացել են առանց ջրի։

Էլ չխոսենք Ագարակ քաղաքի մասին, որտեղ տեւական ժամանակ է` ջուր չկա։

Oragir.news-ը բողոքների վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ ընկերության ներկայացուցիչ Մուրադ Սարգսյանից։

Նա սկզբում անդրադարձավ Ագարակի խնդրին` ասելով, թե մինչև այդ ամենը ո՞նց են ապրել ագարակցիները, մարզպետն էլ տեղյակ է խնդրին։ Այնուհետեւ ասաց, որ հարցերը էլեկտրոնային փոստով ուղարկենք, եւ անջատեց հեռախոսազանգը։

Նշենք, որ այս ընկերության սպասարկումից բնակիչները պարբերաբար բողոքում են, սակայն այն նույն ոճով շարունակում է աշխատել։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան