Ներքին 3 տարի առաջ - 12:08 23-10-2022

Տարեք ու զխտկվեք. ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա ջուր»-ը խմելու ջրից եկած գորտի վերաբերյալ

«Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողության ֆեսյսբուքյան էջում Անահիտ Անդրեասյան անունով Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի բնակչուհին գրել էր. «Վիոլիա ջրի» տնօրեն ու մնացած ղեկավարներ, եկեք խմելու ջրի հետ եկած ձեր գորտը տարեք, զխտկվեք»։



Oragir.news-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային կապերի բաժնի պետի տեղակալ Մուրադ Սարգսյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք տեղյակ են դեպքի մասին ու ինչ են պատրաստվում անել, արդյոք նախկինում էլի նման դեպքեր եղե՞լ են: Նա մեզ հետ զրույցում նախ պարզաբանեց, թե արդյոք քաղաքացին դիմել է ջրմուղին, թե ոչ, այն դեպքում, երբ բնակչուհին հորդորն ուղղել է հենց Վեոլիա ջրին.

«Բա ինչու՞ չեն դիմում։ Եթե ինչ-որ կերպ հնարավոր լինի իմանալ տիկնոջ հասցեն, կգնանք կստուգենք, ինչի՞ մասին է խոսքը, գոնե ինքը նեղություն քաշի հոգու ճիչից բացի հասցե գրի, որ իմանանք։

Բազում թաղամասում երեսուն հազար մարդ է ապրում, հիմա մենք ի՞նչ է, գնանք իմանանք, թե ինքն ո՞վ է։ Բայց կարելի է գրել էս հարկ, էս շենք, գնանք հասկանանք, թե ի՞նչ է եղել։ Որքան գիտեմ, այդտեղ ոչ Վիոլիան, պետության կողմից ջրամատակարարման ցանցնա վերակառուցում, էտ կարամ ասեմ։

Միջազգային վարկային միջոցներով են անում՝ որքանով որ տեղյակ եմ, ինչ վերաբերում է տիկնոջը, թող էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգով տեղեկացներ, ոչ թե դիմեր հանրությանը։ Դուք երևի լավ չեք պատկերացնում, թե ինչքան են մեզ զանգում, այդ որակը, մենք քանի որ ներսի աշխատող ենք, լավ գիտենք , թե որն է կարևոր, և որը պարզապես ուղղակի։

Մարդիկ կան, ովքեր կյանքի իրենց դժգոհությունն արտահայտելու այսպիսի միջոց են գտել։ Խորհուրդ կտամ այդ մարդանց մեզ կոնկրետ գրեն՝ առանց ամաչելու, եթե իրոք ակնկալում են մեր միջամտությունը։

Եթե դիմում են ժողովրդին ուղղակի, որ աղմուկ բարձրացնեն, մարդու տեսակ կա, այդպես պետք է չանեն։ Նախկինում երբեք նման դեպք չի եղել, պետք է գնանք, ո՞նց կարող է ծորակից գա, այ որ գնանք տեսնենք բնակարանը, տենսնենք որտեղից է եկել, ո՞նց է եկել, ո՞ր ցանցով է եկել, հազար հարցեր կան ախր։ Մենք չենք խուսափում աշխատելուց և ուրախ կլինենք, որ մարդկանց կասկածները փարատենք։

Հիմա ճիչ ու աղմուկ է բարձրացրել, նպատակը ո՞րն է։ Մարդիկ կան, ովքեր բարձրացնում են իրենց անձնական խնդիրները, բայց երբ գնում խառնվում ես, հասկանում ես, որ այդ մարդու փորացավն ուրիշ է»։



Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ քաղաքացին ահազանգել էր, որ ծորակից կապույտ ջուր է հոսել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը