Միտք Ներքին 3 տարի առաջ - 14:34 23-05-2023

ԱԺ-ն ընդդիմությունից «դատարկելով» հնարավոր կլինի դելեգիտիմացնել իրողությունը․ փաստաբան

Այժմ, անկեղծ եմ ասում, այդ մանդատները պահելու որևէ տրամաբանական հիմնավորում չեմ գտնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Չեմ հիշում, որ մանդատները վայր դնելու կոչ արած լինեմ երբևէ:

Այո, այդ մանդատները պետք էին, եթե օրինակ` սկսվեր իմպիչմենտի գործընթաց ու որոշվեր վարչապետի միասնական թեկնածուն: Եթե:

Այժմ, անկեղծ եմ ասում, այդ մանդատները պահելու որևէ տրամաբանական հիմնավորում չեմ գտնում:

Եթե փողոցային շարժումով հնարավոր չէ դելեգիտիմացնել իրողությունը, ապա գոնե մանդատները վայր դնելով և ԱԺ-ն ընդդիմությունից «դատարկելով» դա հնարավոր կլինի որոշակի չափով ապահովել:

Սա տրամաբանորեն կբարձրացնի ընդդիմության գործողությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի մակարդակը ու հնարավորություն կտա բեկում մտցնել»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները