Ներքին Միտք 3 տարի առաջ - 21:35 21-05-2023

Ձեր սրտի վարչապետը կպած ասումա` քշեք ինձ

Դեռևս 44 օր տևած` ժողովրդի հերոսության, ու պետական դավաճանության համատեղ արարի ժամանակ, 2-3 անգամ գրել եմ, որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ երկրի և բանակի ղեկավարների ընտանիքների անդամներին ՉԻ ԿԱՐԵԼԻ դարձնել պատերազմի վրա ազդող գործոն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

«Անընդունելի է նրանց զոհվելու, գերեվարվելու, անհետ կորչելու... փաստարկի ազդեցությունը պատերազմի ելքի վրա

Վերջին հաշվով էդ մարդկանց զինակիցներին էլ ես դնում հավելյալ բեռի տակ: Նրանք մեղք չունեն, որ իրենց զինակիցը հատուկ թիրախա

2020-ի 44 օրյա պետական

դավաճանության ժամանակ մոլագարը իրեն ճղելով իր ընտրազանգվածին համոզում էր, որ ինքը էրատո ու Աշոտիկ չի խնայում, որ ինքը ժողովրդից մեկնա, ու վերջում էլ, որ էրատոյին ու Աշոտիկին չխնայելով, տեսեք, ինչ պուպուշ եմ, սկզբում 5, հետո 10, հետո 25 հազար դարձած (բա էդքան զորք չլինե՞ր) մարդու կյանք խնայեցի, ու կապիտուլյացվեցի, որ 29,8 հզ քկմ անկենսունակ տարածք պահեմ ձեր համար...

Էս «Աշոտիկ» ֆարս օպերացիան նաև նախաբան ուներ:

Հիշեք, մի 10 օր առաջ էլի ինչ որ միջադեպ էր եղել: Թե, բա` հարձակվել են վրեն... չեմ հիշում մանրամասները: Բայց Աշոտիկը, ոնց որ, նույնիսկ մամուլով հերքել էր ինչ որ բան:

Չգիտեմ, ինֆոն ֆեյք էր, թե նախապատրաստական լրահոսք, բայց իրեն բազմաշերտ ոստիկանական պատնեշներով շրջափակած մոլագարի դեպքում, ընտանիքին հասանելի պաշտպանություն չապահովելը պատահական չի: Նպատակայինա

Ես չեմ հավատում, որ կռված զինվորին, թեկուզ Աշոտիկի, կամ նույնիսկ շուն ստերջացնելուց սկսելով փոխվարչապետ դարձածի գլադիատորական կազմվածքով մեկին որևէ կին կարա առևանգի:
Չեմ հավատում, ու վերջ:

Հիմա ձեր սրտի varcapete կպած ասումա` հասկացեք վերջապես, քշեք ինձ, մի բան արեք, որ փախնեմ ստեղից: Բան եմ ստորագրել, կամ դեմս դրել են, որ ստորագրեմ: Մի բան արեք...

Ուղղակի նա նույնիսկ էսա անում ամենափնթի ու անշնորք

Ամեն իրավունք պարտականությունների հետ համաչափ պիտի լինի` վարչապետինը վարչապետական, վարորդինը` վարորդական:

Վարչապետի պաշտոնից թռնելու համար Աշոտիկի «առևանգում»-ը բավարար չի:

Վարորդը երկրի ղեկավարի հայտ չի ներկայացրել: Նա կարա ազատվելու դիմում գրի, ու հեռանա:

Երկրի ղեկավարի տեղը զբաղեցրած, բայց երկիրը վարի տվածը չի կարա ըտենց հեռանա

Եթե 1 գրամ նամուս, թեկուզ խմած ժամանակ, մեջդ թփրտումա, կրակիր գլխիդ (ինչը պետքա արած լինեյիր Նոյեմբերի 8-ին):

Գոնե ընտանիքիդ խաթեր, որ ամբողջ կյանքները իրենց շողքից վախենալով չապրեն քո անամոթ ու ստոր երեսից»,- գրել է Հակոբ Ճաղարյանը։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա