Պատմուճանի գինը․ ինչպես է զոհված զինծառայողի մորը կալանավորած Ժորա Չիչոյանը դատավոր դարձել
copy image url

Պատմուճանի գինը․ ինչպես է զոհված զինծառայողի մորը կալանավորած Ժորա Չիչոյանը դատավոր դարձել

Ներքին 1 տարի առաջ - 22:45 20-05-2023
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանն, ով այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշում կայացրեց՝ դատավոր է նշանակվել 2022 թ-ի սեպտեմբերի 22-ին։

Նրա նշանակման հանգամանքները բավական ուշագրավ են։

Ժորա Չիչոյանը ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանի եղբորորդին է, նրա նշանակվելուց անմիջապես հետո մամուլը բազմիցս գրել է, որ դատավոր դառնալու համար Ժորան պարտական է հորեղբորը։ Իսկ Սերգեյ Չիչոյանին ոչ միայն սեփական առաջխաղացումը, այլև ընտանիքի մյուս անդամների համար պաշտոններում նշանակումն ու առաջխաղացումն հաջողվել է ապահովել երբեմնի գործընկերոջ՝ ԲԴԽ նախկին նախագահի լիազորությունների դադարեցմանը կողմ քվեարկելու շնորհիվ։

Ժորա Չիչոյանը հայրն էլ՝ Արմեն Չիչոյանը, 2022 թ-ի նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել է Շիրակի մարզի դատախազ։ Հատկանշական է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական գնահատական էր տվել Ժորա Չիչոյանի դատավոր նշանակմանը, այդուհանդերձ, նա նշականվեց, այն էլ ոչ թե մարզերից մեկում, ինչպես ավանդաբար լինում է նորանշանակ դատավորների դեպքում, այլ հենց Երևանում։

Նրա նշանակումից հետո Oragir.Newsանդրադաձել էր նաև Ժորայի նշանակման մեկ այլ առանձնահատկությանը։

Մենք նկատել էինք, որ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին նորանկախ Հայաստանի պատմության մեջ թերևս միակ դատավորն է, որը նշանակվել է ոչ թե օրենքով սահմանված կարգով՝ նախագահի կողմից ուղիղ նշանակմամբ, այլ իրավունքի ուժով:

Բանն այն է, որ մինչ այդ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն հրաժարվել էր ստորագրել մի շարք դատավորների նշանակման հրամանագրերը՝ կոռուպցիոն համաձայնությունների բացահայտման պատճառով։ Նախագահն այդ դատավորների նշանակման հրամանագրերը վերադարձրել էր ԲԴԽ-ին։

Պաշտոնական բացատրությունն այն է, թե թեկնածուները գնահատում չեն անցել, մինչդեռ իրական պատճառաբանություն այլ էր։

Այս ամենից հետո՝ թերևս իրավաբաններն ու Սահմանադրական դատարանը դեռ պետք է պատասխանի հարցին, թե ինչ կլինի այս դատավորի կայացրած մեղադրական կամ արդարացման դատական ակտերի հետ, եթե նրա «իրավունքի ուժով» նշանակումը վիճարկվի։ Ամեն դեպքում՝ զոհված զինծառայողի մոր նկատմամբ կալանքի որոշման կայացումը հենց այն գինն էր, որ Ժորա Չիչոյանը պետք է վճարեր դատավորի պատմուճան կրելու հաճույքը վայելելու համար։

Ամենից շատ դիտված