Ներքին 2 տարի առաջ - 20:41 29-10-2023

Զոհված զինծառայողի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ քրգործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին և առաջին դատը տեղի է ունենալու Նոր Նորքի և Ավանի առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 2-ին (հիբգշաբթի օր) ժամը 15։00 -ին՝ Գյուլիքեվխյան, 20 հասցեով։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, 2022թ․ հունիսի 30-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վնասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։

Նշենք, որ շշով ջուր լցնելը մարդու գլխին որպես խուլիգանություն որակելը և այդ հիմքով քրեական հետապնդում իրականացնելը կարող է նախադեպային դառնալ և Վարդավառին հաջորդող օրերի ընթացքում՝ իհարկե բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանություններին քննադատող հազարավոր քաղաքացիների նկատմաբ հարուցվեն քրեական վարույթներ, և իշխանությունները կալանավայրերի սղության պատճառով ստիպված լինեն Իտալիայից պատվիրեն հարյուրավոր շարժական պատժիչ վրաններ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ