Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:11 19-05-2023

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում նշվել է կառույցի ստեղծման 8-ամյակը

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը նշում է ստեղծման 8-ամյակը։ Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները և Կոտայքի մարզի Գետարգել գյուղի դպրոցականները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջոցառման ընթացքում Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատի մասնագետները չորքոտանի գործընկերների հետ ցուցադրական գործողություններ են իրականացրել։

Ըստ աղբյուրի՝ Կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը և համատնօրեն Յուրի Պոլեշչուկը հյուրերին ներկայացրել են անգարատիպ բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարական աշխատանքների ընթացքը։

Նշվում է, որ միջոցառման ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն ուսումնական բազայում վկայականներ է հանձնել կենտրոնի ՆԳՆ փրկարար ծառայության՝ «Ճոպանային համակարգի օգտագործմամբ բարձրության վրա աշխատանքների կատարման տեխնիկան և անվտանգության մեթոդները» որակավորման բարձրացման ծրագրով վերապատրաստում անցած մասնագետներին։

2022-ին կառույցը Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից արժանացել է բարձր գնահատականի և ճանաչվել որպես տարածաշրջանային ուսումնական կենտրոն։ 2023 թվականից վերապատրաստման նպատակով նախատեսվում է մի շարք երկրներից ուսումնական կենտրոն գործուղել փրկարարների։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը