Ներքին 3 տարի առաջ - 16:14 19-05-2023

Ոսկյա շղթաներ, թանկ ռեստորաններ․ իբր հակառակ ԿԳՄՍՆ-ի` դպրոցներում Վերջին զանգը ճոխ են նշելու

Մայիսի 26-ին հայաստանյան կրթօջախներում կհնչի Վերջին զանգը:

Շատ ծնողներ ահազանգում են՝ երևանյան մի շարք դպրոցներում դեռ ամիսներ առաջ արդեն սկսել են «Վերջին զանգի» միջոցառման համար գումարներ հավաքել: Թեև չեն ցանկանում բարձրաձայնել խնդիրը, սակայն, միաժամանակ նշում են, որ խնդիրը շատ կարևոր է, և հավաքվող գումարները բավականին շատ են՝ 70․000-ից մինչև 200․000 դրամ և ավել, իսկ նրանք այն վճարել չեն կարողանում, ինչի պատճառով իրենց երեխախաները նեղսրտում են, քանի որ զրկվում են Վերջին զանգի միջոցառումից։

Օragir.News-ի հետ զրույցում ծնողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ․168 հիմնական դպրոցում և Լևոն Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոցներում 200․000 դրամ են հավաքում․

«Ծնողկոմիտեն գումար է հավաքում, նվերների ցուցակ են գրել, տնօրեն, փոխտնօրեն, ուսուցիչներ, բոլորին նվերներ են ուզում գնել, իսկ դասարանի և դահլիճի համար վարագույրներ։ Մեկն ունի հնարավորություն, մյուսը՝ ոչ։ Կան բազմազավակ ընտանիքներ, վարձով բնակվողներ, չեն կարողանում այդքան գումար տալ, իսկ դրա պատճառով երեխաները հոգեբանաորեն ճնշվում են։ Ցավալին այն է, որ դասղեկները աթոռը 20․000 դրամ արժողությամբ ռեստորաններն են նախընտրում, ախր 12 տարի այդ երեխաների հետ ամեն օր շփվել են, շատ լավ գիտեն, թե որ երեխայի ընտանիքի ինչի հնարավորություն ունի, բայց մեկ է՝ նրանց դրության մեջ չեն մտնում»։

Մեզ նաև հայտնի դարձավ, որ կան դպրոցներ, որտեղ ավարտական դասարանի ծնողները դասղեկին ոսկյա շղթա են գնել․

«Բոլորին պետք է ծաղիկներ նվիրեն, իսկ դասղեկին ոսկյա շղթա առնելու հանգամանքը իսկապես աբսուրդային է։ Հիմա ասեք ինչ անի ծնողը վա՞րկ վերցնի, որ կարողանա Վերջին զանգի միջոցառում կազմակերպի ուսուցչի սրտով։ Չէ որ հիմա իմ տղան պարապում է և պետք է բուհ ընդունվի , որից հետո էլ զորակոչի բանակ։ Այդ անիմաստ գումարը , որ պետք է ծախսել 40 րոպեի համար իմ երեխային հետո ավելի անհրաժեշտ է լինելու»,-ասաց ծնողներից մեկը։ Դրամահավաքների մասին բողոքներ Oragir.News-ը ստանում է նաև մարզերի դպրոցներից, որտեղ հավաքվող գումարների չափը գերազանցում է 100․000 դրամը։

Հիշեցնենք՝ ԿԳՄՍՆ-ից հայտնել էին, որ այս տարի Վերջին զանգի չի լինի․ «Ուսումնական տարվա ավարտի համար Վերջին զանգ հասկացություն չկա, կա Վերջին դաս հասկացություն»,- ասել էր ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի