Սպորտ 3 տարի առաջ - 19:29 18-05-2023

ՀՖՖ-ի որոշումն ուշանում է․ ակումբների ձայնն արդյո՞ք լսելի կլինի

Ֆուտբոլի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Նոա» - «Փյունիկ» խաղում տհաճ միջադեպ է պատահել՝ բախվել են թիմերի գլխավոր մարզիչներ Եղիշե Մելիքյանը և Ռոբերտ Արզումանյանը։ Մանրամասն՝ այստեղ։

ՀՖՖ Կարգապահական կոմիտեն այս հարցով դեռևս որոշում չի կայացրել։ Երեկ՝ մայիսի 17-ին, ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել․

«Fastex Հայաստանի Գավաթի՝ մայիսի 13-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» և Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ մայիսի 15-ին կայացած «Նոա»-«Փյունիկ» խաղերի ընթացքում տեղի ունեցած կարգապահական խախտումների վերաբերյալ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ։

Նշված վարույթների շրջանակներում կարգապահական խախտումների վերաբերյալ ծանուցումներ են ներկայացվել համապատասխան ակումբներին՝ տրամադրելով դիրքորոշում ներկայացնելու ժամանակ։

Կոմիտեի` վարույթների արդյունքներն ամփոփելուց հետո որոշումները կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում»,- գրված է հայտարարությունում։

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ ակումբներն արդեն իսկ ուղարկել են իրենց դիրքորոշումները։

Միջադեպից հետո Եղիշե Մելիքյանը և Ռոբերտ Արզումանյանը ներողություն են հայցել կատարվածի համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը