Ներքին 3 տարի առաջ - 12:00 06-03-2023

Մտածեցինք Երասխի երկաթգծի ձայնն ա, բայց հետո հասկացանք, որ կրակոցներ են. երեխաներին իջեցրել էինք ապաստարաններ

«Մտածեցինք երկաթգծի ձայնն ա, բայց հետո ոնց քցեցինք բռնեցինք՝ կրակոցներ էին։ Էրեխեքին ապահով իջացրինք ապաստարաններ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երասխի բնակչուհի, դպրոցի անգլերենի ուսուցչուհի Նատաշա Մուրադյանը՝ պատմելով նախորդ շաբաթ տեղի ունեցած դեպքերի մասին։

Բանն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, ամբողջ շաբաթ կրակոցներ են հնչել, որի ձայները գյուղի միակ դպրոցից պարզ լսվել է։

Հասկանալու համար, թե արդյո՞ք դպրոցի ուղղությամբ են եղել, թե՝ ոչ, ի՞նչ տրամադրություններ ունեն սահմանամերձ երասխի բնակիչները՝ զրուցեցինք համայնքի ղեկավար Սարո Այվազյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Կրակոցներ եղել են, բայց մեր գյուղի ուղղությամբ չէր, այլ՝ զորավարժություններ էին ընդամենը, մնացած ինֆորմացիան, որը կա, սուտ տեղեկություններ են»։

Զրուցեցինք նաև Երասխի միակ միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Շավուշյանի հետ, ով զրույցում ասաց, որ երեխաները նորմալ հաճախել են դպրոց, իսկ լսված կրակոցների ձայները, որոնք սովորական են դարձել, միայն զորավարժանքների ձայներն են եղել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ