copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 22:28 17-05-2023

Դիմորդների հայտագրումն ավարտվել է․ որոնք են սիրված և մերժված մասնագիտությունները

Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ավարտել է դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացը: ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանն Oragir.News-ին փոխանցեց, որ այս երկու փուլերին միասին հայտագրվել է 14300 հոգի։ Գրիգորյանը նշեց, որ երբ այս տարվա հայտադիմումների թիվը համեմատենք նախորդ տարվա հայտադիմումների հետ, կտեսնենք, որ դիմորդների թիվը մի փոքր ավելի է։

Ըստ ԳԹԿ-ի տրամադրած տվյալների՝ առավել մեծ պահանջարկ ունեցող թոփ 10 մասնագիտություններն են․

1․ ԵՊԲՀ Բուժական գործ մասնագիտությանմ 450 տեղի համար հայտագրվել է 661 դիմորդ։

2.ՀՊՏՀ Կառավարում մասնագիտության 200 տեղի համար 327 հոգի է դիմել։

3.ՀՊՏՀ ֆինանսներ մասնագիտության 200 տեղի համար կա 325 դիմում։

4. ԵՊՀ իրավագիտություն մասնագիտության 140 տեղի համար կա 303 դիմում։

5. ՀՊՏՀ տնտեսագիտություն մասնագիտության 199 տեղի համար կա 276 դիմում-հայտ։

6. ՃՇՀԱՀ ճարտարապետություն մասնագիտության 228 տեղի համար դիմել է 270 դիմորդ։

7. ՀՊՏՀ Հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության 199 տեղի համար կա 276 դիմում։

8. ԵՊԲՀ ստոմոտոլոգիա մասնագիտությանը հատկացված 137 տեղի համար կա264 դիմում։

9. ՀՊՏՀ շուկայագիտություն մասնագիտության 149 տեղի համար կա 255 դիմում

10. ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտության 210 տեղի համար կա 254 դիմում։

Առավել քիչ պահանջարկ ունեցող մասնագիտություններն են.

1. ՀՊՏՀ բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտությանը հատկացված 30 տեղի համար կա 1 դիմում։

2. ՀՊՄՀ Իսպաներեն և գրականություն մասնագիտության 25 տեղի համար կա 1 դիմում։

3. ՀՊՄՀ Օլիգոֆրենոմանկավարժություն մասնագիտության 24 տեղի համար կա 1 դիմում։

4. ՀՊՄՀ Շրջակա միջավայրի գիտություններ մասնագիտության 20 տեղի համար կա 1 դիմորդ։

5. ԵՊԿ ԳՄ Երաժշտական կրթության բաժնի 20 տեղի համար կա 1 դիմում-հայտ:

6. ՀՊՄՀ քիմիա մասնագիտության 19 տեղի համար կա 1 դիմում։

7. ՀԱԱՀ Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա մասնագիտության 50 տեղի համար կա 3 դիմորդ։

8. ԳՊՀ Քարտեզագրությու և կադաստրային գործ մասնագիտության 15 տեղի համար կա 1 հայտ։

9. ՀԱՊՀ Քիմիական տեխնոլոգիա մասնագիտության 15 տեղի համար կա մեկ հայտադիմում։

10. ԵՊՀ Կենսաֆիզիկա և Կենսաինֆորմատիկա մասնագիտության 15 տեղի համար կա 1 հայցադիմում։

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
00:33 Վաղը քայլերթը դեպի Երևան կշարունակվի Պատարագից հետո