Երևան +20°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 21:59 04-05-2024

Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ

Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է մարդկանց դեպի Երևան։

Սա պահանջված քայլ է, որովհետև միայն Տավուշում պայքարի ծավալումը ոչ մի արդյունավետություն չի կարող ունենալ։

Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում (սա այն հազվադեպ առիթներից է, որ վերապահմամբ կհամաձայնենք այս մարդուն – հեղ․), Կիրանցում և Տավուշի մյուս գյուղերում գծվում է ամբողջ Հայաստանի սահմանը։

Բայց նկատի առնենք՝ Փաշինյանին համաձայն ենք, որովհետև Տավուշում էլ մյուս բոլոր տարածաշրջաններում Հայաստանի սահմանը գծվում է՝ միայն ի վնաս Հայաստանի։ Դրա համար է ժողովուրդն ընդվզել, թեկուզ ուշացումով։ Ուստի, Տավուշի աղետը Հայաստանի աղետն է, որը կանխելու համար է այս պայքարը։

Ինչ ընթացք և արդյունք կունենա Տավուշում սկզբնավորված շարժումը՝ դժվար է կանխատեսել։ Այն կարո՞ղ է նվաճել ամբողջ հասարակության համակրանքը, թե՞ վարչական լծակների գործադրումն իր սև գործը կանի։

Ըստ երևույթին, պայքարի երևույթն ինքնին շատ է անհանգստացնում փաշինյանական գործիչներին, որոնց հրահանգով, իրենց պատկանող մեդիան մեծ թափով լծվել է վարկաբեկելու հատկապես Բագրատ արքեպիսկոպոսին։ Այսպես, իշխանամերձ լրատվամիջոցը, միտումնավոր լպիրշ բառամթերքով, գրում է․ «Երեկ Գարեգին Բ-ն Մայր Աթոռում հավաքել է արքեպիսկոպոսներին ու հոգևորական բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու Բագրատ սրբազանի հարցը։ Վահափառը հրահանգել է, որ պայքարը տեղափոխվի Երևան, որտեղ նրանց կմիանան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը և կանցնեն սադրիչ գործողությունների։ Գարեգին Բ-ի առաջարկին դեմ է եղել միայն Կոտայքի թեմի առաջնորդն ու նշել, որ պետությանը դեմ դուրս չի գա։ Փորձեցինք կապ հաստատել Մայր Աթոռի հետ, սակայն մեր զանգերը համառորեն անտեսվեցին»։

Ավելորդ է ասել, որ Տավուշում մեկնարկած շարժումը հավասարապես նյարդայնացնում է նաև ադրբեջանցիներին, և նրանք փաշինյանամերձ քարոզիչների հետ մրցում են՝ ո՛վ ավելի լկտի տեքստեր է հրապարակելու։

Սա ապացուցում է, որ պայքարը դժվար է լինելու, բայց և դրանով հանդերձ՝ պատվաբեր ու իսկապես փրկիչ, պարզապես անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ։ Ո՛չ մի ուժային կառույց չի կարող դիմակայել տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք վճռական են իրենց հռչակած նպատակի իրագործման հարցում։
Իսկ նպատակը մեկն է՝ փրկել Հայաստանը վերջնական կործանումից։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է