Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:56 17-05-2023

Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կզրկվեն աշխատանքից․ ԿԳՄՍ փոխնախարար

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար կանցկացվի վերապատրաստում։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:

«Այս տարի մենք ունեցել ենք ուսուցիչներ, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորման գործընթացին, սակայն բավարար արդյունքներ չեն գրանցել, և գործող իրավակարգավորումների համաձայն, իրենք մեկ տարի հետո պետք է մասնակցեն պարտադիր ատեստավորման գործընթացին։ Մենք` որպես լիազոր մարմին, հասկանում ենք, որ այս ուսուցիչներին պետք է աջակցել, որպեսզի այս տարի ավելի պատրաստված լինեն ատեստավորմանը»,–ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի հինգ բուհեր ներկայացրել էին կամավոր ատեստավորման նախապատրաստական գործընթացների վերապատրաստման մոդուլներ և ծրագրեր, որոնք արդեն երաշխավորվել են նախարարի հրամանով:

«Բոլոր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի մասնակցել են կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքներ չեն գրանցել, այդ 5 բուհերից ցանկացածը կարող են ընտրել, գրանցվել վերապատրաստման դասընթացի և հաջորդ փուլում մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին»,–ասաց նա։

Այն հարցին, որ եթե ուսուցիչները կրկին չհաղթահարեն կամավոր ատեստավորումը, ինչ է սպասվում, փոխնախարարը պատասխանեց, որ նրանք հավանաբար կզրկվեն իրենց աշխատանքից:
«Ենթադրվում է, որ այդ ուսուցիչները չպետք է շարունակեն իրենց գործունեությունը, որովհետև ուսուցիչը, որը երկու անգամ, առավել ևս վերապատրաստում անցնելուց հետո, իր առարկայի դասավանդման գիտելիքների նվազագույն շեմը չի հաղթահարում, կասկածի տակ է դնում իր մասնագիտական գիտելիքները, և հարց է առաջանում, թե նա ինչ գիտելիքներ է փոխանցում իր դասարանում սովորող աշակերտներին»,–ասաց փոխնախարարը։

Նա հիշեցրեց, որ վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-ից մինչև մայիսի 26-ը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ