Արտաքին 3 տարի առաջ - 15:45 17-05-2023

Վրաստանում մտադիր են բողոքի ակցիայով դիմավորել Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթը

Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնումից հետո մայիսի 19-ին գրեթե չորս տարվա ընդմիջումից հետո տեղի կունենա Մոսկվայից առաջին չվերթի ժամանումը Թբիլիսիի օդանավակայան։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը։

Վրաստանում գործող ընդդիմադիր «Դրոա» կուսակցությունը հայտնել է, որ թռիչքը կդիմավորի բողոքի ակցիայով։ Այս նպատակով կուսակցությունն ուրբաթ կեսօրին հանդիպում կանցկացնի Թբիլիսիի Առաջին Հանրապետության հրապարակում, որտեղից մեքենաների շարասյունը կշարժվի օդանավակայան։

«Մենք ուղևորների դեմ ոչինչ չունենք, մեր գործը չէ, թե ով և որտեղ է թռչել, բայց մենք Ռուսաստանին և ամբողջ աշխարհին ցույց կտանք, որ այս ինքնաթիռը ծափահարություններով չի դիմավորվում»,- հայտարարել է կուսակցության ղեկավար Էլենե Խոստարիան:

Հաղորդվում է, որ վրացական գրեթե բոլոր լրատվամիջոցները պատրաստվում են նկարահանել վայրէջքը, գործողությունները և հարցազրույցներ վերցնել ուղևորներից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր էր ստորագրել, որոնցով չեղարկել էր Վրաստանի հետ սահմանված վիզային ռեժիմը և թույլատրել այդ երկիր ուղիղ չվերթների վերականգնումը։ Այս որոշումը Վրաստանում սկանդալյին քննարկումների պատճառ է դարձել. մասնավորապես Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՌԴ-ի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը սադրանք է անվանել, իսկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համոզմամբ՝ սա դրական որոշում է, քանի որ թռիչքները առևտրատնտեսական հարաբերությունների մի մասն են կազմում։

Այս ամենից հետո ռուսական Azimuth-ը դարձավ առաջին ռուսական ընկերությունը, որը ստացավ վրացական կողմի հավանությունը թռիչքների համար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով սահմանափակումների վերացումից հետո։ Բացի այդ Վրացական Georgian Airways ավիաընկերությունը մայիսի 20-ից կսկսի թռիչքներ իրականացնել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով։ Երկու ավիաընկերությունները պատրաստվում են թռիչքներ իրականացնել շաբաթական յոթ անգամ։

Այս համատեքստում այսօր Այսօր Թբիլիսիում հայտարարվել է միանգամից երկու բողոքի ակցիա։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ