copy image url
Մշակույթ 11 ամիս առաջ - 14:05 17-05-2023

Վեց հետաքրքիր փաստ Ագաթա Քրիստիի մասին

Դետեկտիվ արձակ ժանրի հայտնի անգլիացի գրող և դրամատուրգ Ագաթա Քրիստին մարդկության պատմության մեջ ամենահայտնի և սիրված դեմքերից է։

Ագաթայի ստեղծագործությունները դարձել են մարդկության ողջ պատմության ընթացքում ամենաշատ հրատարակվածները։ Նա հրատարակել է ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 հոգեբանական վեպ, պատմվածքների 19 ժողովածու։

Լոնդոնի թատրոններում բեմադրվել է նրա 16 պիես։ Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 4 միլիարդ տպաքանակով, թարգմանվել են աշխարհի ավելի քան 100 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։

1․ Ագաթա Քրիստին տառապել է դիսգրաֆիայով՝ գրելու անկարողությամբ։ Ագաթայի բոլոր ստեղծագործությունները թելադրվել են։ Նրա առաջին վեպը գրելու պատճառը եղել է վեճը քրոջ հետ։ Վեճի պատճառը եղել է այն, թե Ագաթան կարո՞ղ է ստեղծել ավելի արժեքավոր բան, քան քույրը: Քույրը գրում էր զվարճալի պատմվածքներ։ Ի տարբերություն նրա՝ Ագաթան որոշում է գրել սարսափելի պատմություններ

2․ Ագաթա Քրիստին աշխատել է որպես բուժքույր՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այնուհետև աշխատանքի անցել դեղատանը, ինչի շնորհիվ էլ հրաշալի հասկացել է թունանյութերից։ Եվ հենց սա էլ կարող է պատճառ հանդիսանալ, որ թունավորման փաստերը հաճախ են հանդիպում նրա ստեղծագործություններում։

3․ Ագաթան ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին ամուսնուց ունեցել է մեկ աղջիկ՝ Ռոզալդինային, իսկ երկրորդ ամուսնու հետ ամուսնացել է բավականին ուշ։

Երկրորդ ամուսինը նրանից փոքր է եղել 15 տարով։ Նա եղել է հնագետ և Ագաթան շատ ժամանակ կատակել է, որ հնագետի կինը ամուսնուց պետք է մեծ լինի, որպեսզի հետաքրքրի նրան։

4․ 1926 թվականը ամենաբարդ տարիներից է եղել Ագաթայի կյանքում։ Հենց այդ ժամանակ է տեղի ունեցել նրա առեղծվածային անհետացումը։ Մայրը մահացավ, եղբայրը դարձավ թմրամոլ, իսկ հրատարակիչներին դուր չեկավ նրա «Ռոջեր Աքրոյդի սպանությունը» վեպը։ Այս վեպից հետո Ագաթան անհետացավ, ինչից հետո նրան երկար փնտրեցին և դիմեցին նույնիսկ բրիտանացի դետեկտիվ Արթուր Քոնան Դոյլի օգնությանը։

Որոշ ժամանակ անց Ագաթային գտել են փոքրիկ առողջարանային քաղաքում, Swan Hydropathic կոչվող հյուրանոցում (այժմ՝ «Old Swan Hotel»), որտեղ նա բոլորին ներկայացել է որպես Թերեզա Նիլ։ Նա չի կարողացել հիշել դստեր անունը, իսկ ամուսնուն աղոտ է հիշել։ Հարազատ քրոջը հիշել է մի քանի օր անց։ Կան կարծիքներ, որ Ագաթան իր «կորուստը» բեմադրել է՝ ամուսնուց վրեժխնդիր լինելու համար։

5․ Ագաթա Քրիստին Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկն է։ Նրա գլուխգործոցները ամենաշատ տպաքանակով տպագրվողներն են և առաջին հորիզոնականում են, զիջելով Աստվածաշնչին և Շեքսպիրի ստեղծագործություններին։ Երկրորդ տեղում այդ ցուցանիշով Ժյուլ Վեռնն է։

6․ 1985 թվականից սկսված Ագաթան եղել է դետեկտիվ ակումբի անփոխարինելի նախագահը և որքան էլ զարմանալի է, Ագաթան երբեք լրջորեն չի մոտեցել իր արվեստին։

Մինչ օրս «դետեկտիվ գրող» արտահայտությունը լսելիս առաջինը մտաբերում ենք Ագաթա Քրիստիին, ում ստեղծագործությունները ինչքան էլ սահմռկեցուցիչ տեսարաններ ունեն, նույնքան էլ հետաքրքիր և սիրված են։ Ագաթա Քրիստին չի բացատրել իր անհետացման պատճառը և երկու բժիշկ Ագաթայի մոտ ախտորոշել են գլխի վնասվածքի պատճառով առաջացած ամնեզիա։