copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:02 17-05-2023

Վերապատրաստում՝ կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:
Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:

Վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-ից մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:

Վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը),
3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
6) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որոնք, ըստ առարկաների, հրապարակված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ անհատական ծածկագրերով /հղում՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժին/:

Առարկայական պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու և նախընտրած վերապատրաստող կազմակերպությունը ցանկից ընտրելու համար տրամադրում ենք վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 10-ի N 633-Ա/2 հրամանի՝ https://escs.am/am/news/16443:

Ստորև վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կոնտակտային տվյալները՝ գրանցվելու և անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու նպատակով:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 060 710212/«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 010 597029/«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 077 230277/«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ. փոստ՝ [email protected], [email protected], հեռ.՝ 095 171415/Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան /[email protected], հեռ.՝ 060 830111/ներքին՝ 2-69/:
Առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է միայն 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար:

Ամենից շատ դիտված

13:30 Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես պիտի ներգրավված լինի. ՀՊՏՀ ԳՄ տնօրենը՝ համազգային պայքարի մասին
18:38 Բրյուսովի ռեկտորը հեռախոսով նկարում է դասադուլ անող ուսանողներին
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
18:00 Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից և իրավապահ մարմիններից
15:00 Արտասովոր «բանակցություններ»․ մի կողմը ասում է, մյուսը՝ լսում
16:30 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վերջին հնարավորությունը․ պետք է գործել ամենայն լրջությամբ
12:02 Ռուսաստանում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը
10:05 Փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ․ Ասլանյան
18:30 Քիչ առաջ Երևան- Վանաձոր ճանապարհը Սպիտակի հատվածում փակվեց
11:45 Անհնազանդության ակցիաներ Նոր Նորքում․ ցուցարարները փակել են Գայի պողոտա-Թոթովենց խաչմերուկը