Մամուլ 3 տարի առաջ - 08:01 16-05-2023

Իրավապահ համակարգը թեժ քննարկել է իր ներքին խոհանոցը. լուրջ դժգոհություններ կան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իրավապահ համակարգը, ԱԺ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ, ԿԸՀ նախագահը, դատախազության եւ քննչական մարմինների անդամները շաբաթ եւ կիրակի թեժ քննարկումներ են ունեցել Ծաղկաձորում:

Բանն այն է, որ հայրենի իշխանության ներկայացուցիչները, Քրեադատավարական օրենսգրքի հետ առնչվելով, մշտապես խնդիրների են բախվում: Դրանք վերաբերում են ձերբակալությունների ժամկետներին, դատարանների աշխատանքներին, դատական համակարգի ծանրաբեռնվածությանը: Իրավական համակարգը այս հարցերում մշտապես թեժ կռիվների մեջ է, որոնք ներքին բախումներ են ու երբեմն վերածվում են հանրային քննարկման:

Իրավական համակարգը որոշել է հավաքվել, միմյանց լսել: Նշենք, որ ծաղկաձորյան հավաքը ղեկավարել է ԱԺ պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որին, ըստ մեր աղբյուրների, մերթ ընդ մերթ «օգնել է» ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը թեեւ ԿԸՀ նախագահն է՝ անկախ մարմնի ղեկավար, բայց երբեմն ԱԺ պատգամավորի նախկին աշխատանքն է անում:
Ներկաները թեժ քննարկել են նաեւ Հովակիմյանի՝ այդ հավաքին ներկա գտնվելու փաստը, քանի որ անհասկանալի է եղել բոլորի համար, թե անկախ համակարգի ղեկավարն ինչ գործ ունի նման հավաքներին:

Հավելենք, որ Ծաղկաձոր են մեկնել նաեւ ՔՊ վերնախավի «սրտի» պատգամավորներ Արփի Դավոյանը, Լիլի Մինասյանը, Արմեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գյումրեցի Նազելի Բաղդասարյանը:
Իշխանության ներկայացուցիչները, կարելի է ասել, ժամանակ են անցկացրել, իսկ իրավապահ համակարգը թեժ քննարկել է իր ներքին խոհանոցը: Ըստ մեր աղբյուրների՝ համակարգում լուրջ դժգոհություններ կան, եւ որոշվել է առաջիկայում կրկին հանդիպել նույն ֆորմատով»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
11:59 Մեր ճանապարհները ռեզինից չեն. նույնիսկ հարուստի համար ամենահարմարը պիտի հանրային տրանսպորտը լինի. Ավինյան