Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:01 15-05-2023

Ինչ ազդեցություն կունենա մայիսին տեղացած ձյունը

Նման երևույթներ սկսել են գրանցվել անցած տարվանից սկսած։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ խոսելով վերջին շրջանում հանրապետությունում գրանցված եղանակային կտրուկ փոփոխություններից։

«Սա բացառիկ երևույթ է, որ մայիս ամսին՝ հատկապես մայիսի երկրորդ և երրորդ կեսին, հանրապետության տարածքում ձյան տեսքով տեղումներ են լինում, բայց սա աննախադեպ չէ։

Նման իրավիճակ շատ հազվադեպ է դիտվում, բայց երբեմն մեր բնակլիմայական պայմաններում այդպես լինում է»,- ասաց Սուրենյանը։

Խոսելով նախորդ տարիների ընթացքում գրանցված նմանատիպ ջերմաստիճանային տատանումներից՝ Սուրենյանն ասաց. «Ձյան տեսքով տեղումներ անցած տարի էլ ենք մենք ունեցել՝ մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակում, հատկապես մայիսի 20-ին և 24-ին, երբ էլի հանրապետության մի շարք լեռնային գոտիներում դիտվեց ձյուն։

Հիմա այս դեպքում էլ հանրապետության մի շարք լեռնային շրջաններում՝ Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի, Սյունիքի մարզի լեռնային գոտիներում, այսինքն՝ այն բնակավայրերում, որոնք գտնվում են 2000 և ավելի մետր բարձրության վրա, այսօր գիշերը նորից դիտվել են ձյան տեսքով տեղումներ և ձևավորվել է ձնածածկույթ՝ առանձին հատվածներում մինչև 10-15 սմ բարձրությամբ»,- ասաց Սուրենյանը։

Խոսելով նման եղանակային տատանումների գյուղատնտեսության վրա ունեցած ազդեցությունից՝ Սուրենյանն ասաց. «Այն օդերևութաբանական կայանները, որտեղ որ մենք մոնիթորինգ ենք անում, 0-ից ցածր ջերմաստիճան չեն ֆիքսել, խոսքը բնակավայրերի մասին է, այսինքն՝ Գեղարքունիքի մարզում ձյուն տեղացել է, բայց դա տեղացել է 0, +1 աստիճանի տակ, այսինքն՝ որպես այդպիսին բացասական ջերմաստիճան այսօր դեռևս չի գրանցվել»,- ասաց Սուրենյանը։

Դիտարկմանը, որ այսինքն ցրտահարության վտանգ չունենք, Սուրենյանն արձագանքեց. «Ոչ թե որևէ վտանգ չունենք, կարող են որոշակիորեն ազդել պտղատու ծառերի վրա, բայց այդպես շատ ցածր ջերմաստիճաններ չենք գրանցել, որ նկատելի վնասներ լինեն»,- ասաց Սուրենյանը։

Հարցին, թե որքան կպահպանվի նման ջերմաստիճանը, Սուրենյանը պատասխանեց. «Այսօր այդ ցածր ջերմային ֆոնը կպահպանվի, վաղվանից սկսած այդ ցիկլոնը դուրս է գալիս մեր տարածաշրջանից և 16-18 ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով»,- ասաց Սուրենյանը։

Հարցին, թե նման քանակի տեղումները բավարա՞ր են, որ հանրապետության ջրամբարներում բավարար քանակի ջուր կուտակվի, Սուրենյանն ասաց. «Տեղումներն այս պահի դրությամբ բավարար են, բայց ջրամբարների հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա իմ համակարգման ոլորտի մեջ չի մտնում»,- եզրափակեց Սուրենյանը։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
16:19 Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
18:27 ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ