Ներքին 3 տարի առաջ - 21:24 12-05-2023

Նիկոլ Փաշինյանը պետք է ասի, թե ինչու են ԶԱՊԿ-ի հարկերը նվազել

2023 թ․ 1000 խոշոր հարկատուների մասին հրապարակաված տեղեկատվության համաձայն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» վճարել է 15 մլրդ 487 մլն դրամի հարկ։ Հատկանշական է, որ 2022 թ-ի նույն ժամանակահատվածում կոմբինատը վճարել էր 35 մլրդ 448 մլն դրամի հարկ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, կառավարության վերջին նիստում, անդրադառնալով կոմբինատի վճարած հարկերի տարբեր թվերի վիճակագրությանը, ասաց, որ 2019 և 2020 թթ․ ԶՊՄԿ–ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել:

«Ինչի՞ հետ սա կարող է կապված լինել։ Հիմա, երբ մենք հետահայաց նայում ենք իրադարձություններին, պարզում ենք, որ 2019 թ․ իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի կոմբինատում։ 2019-ին այդ իշխանության բարձրաստիճան ներկայացուցչին ազատել ենք իր պաշտոնից, 2020-ին էլ քովիդի և պատերազմի պատճառով ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու այդ թեմայով։ Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները այդ դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն»։

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ 2019 -2020 թթ կոմբինատի հարկային մուտքերի ցածր լինել կարող է պայմանավորված լինել միջազգային շուկայում մետաղների գների անկմամբ։

«Այո՛, գներրը այդ աստիճան ազդում են հարկային մուտքերի վրա։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը և իր հանցախումբը հանքանյութը արտահանելու համար 15 տոկոս մաքսատուրք են կիրառել, դրանից հետո գները բարձրացել են ու, բնականաբար, հարկերը պետք է աճեին։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է՝ ստով, կեղծիքով ու մարդկանց աչքերին թոզ փչելով պապուլիստական մտքեր առաջ տանի, սխալվում է։ Կա՛մ Նիկոլ Փաշինյանը դրանից ընդհանրապես չի հասկանում, կա՛մ մոլորության մեջ է գցում ժողովրդին։ Դա էլեմենտար՝ 2-րդ դասարանի մաթեմատիկայի վարժություն է, նայում եք գները ու հաշվում եք գոյացած հարկերը։ Դե հիմա մի հարց էլ Նիկոլ Փաշինյանին․ բա ինչո՞ւ է այս տարվա առաջին եռամսյակում ԶԱՊԿ-ի հարկերը նվազել։ Ես այդ հարցին չեմ պատասխանել, թող իրենք պատասխանեն»։

Հարցրինք, թե հնարավո՞ր է, որ գները այս դեպքում էլ ազդած լինեն, նա պատասխանեց, որ այո՛ գները նվազել են, բայց դրա համար մեծամասամբ այլ պատճառ կա, օրինակ, մաքսատուրքը հանել են, որովհետև դա կիրառվեց այն բանի համար, որ նախկին սեփականատերն ավելի հեշտ համաձայնի վաճառել իր մասնաբաժինը»։

ԶԱՊԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2019-2020 թթ-ին կոմբինատը այլ սեփականատեր է ունեցել և այդ տարիներին հարկային մուտքերի նվազումը բացատրելու համար լրացուցիչ վերլուծության կարիք ունի, ուստի մեզանից գրավոր հարցում պահանջեցին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի