Ներքին 1 տարի առաջ - 17:50 24-07-2025

Փաշինյանի մառազմները չեմ մեկնաբանելու. թող ինքն ասի՝ ինչու էր 90-ականներին իր համար վտանգավոր

«Կրթվելը նորաձև է» շարժման ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանն ամուսնացած չեն: Փաշինյանը իր սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ բացահայտելով պատճառը:

Նա նշել է՝ քանի որ 90-ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ էր զբաղվում և գիտեր, որ իրեն բռնելու են, դատելու են, իր գույքը բռնագրավելու են, ուստի չեն ամուսնացել, որ կարողանա ընտանիքը պաշտպանել:

«Մենք որ տուն ենք ունեցել, Աննայի անունով է գրվել այդ տունը: Ճիշտ է, համատեղ ենք ձեռք բերել, բայց իր անունով է գրվել, և ես չեմ ուզեցել ամուսնանալ այդ նպատակով: Ես հասկացել եմ դատ-դատաստան է լինելու, իմացել եմ, թե ինձ ինչ են անելու, մտածել եմ՝ գոնե երեխաներս ապրելու տեղ ունենան. տունն Աննայի անունով լինի, Աննան էլ ինձ հետ դե յուրե կապ չի ունենա, որ մեր աշխատանքով ձեռք բերվածը մեր ձեռքից չառնեն, չամուսնանալու ուրիշ պատճառ չենք ունեցել»,- ասել է Փաշինյանը:

Oragir.News-ը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանից փորձեց հասկանալ, թե 90-ականներին ի՞նչ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ է զբաղվել Նիկոլ Փաշինյանը, որի համար օրվա իշխանությունները նրան բռնելու, դատելու էին։

«Այդ հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։ Ես չեմ պատրաստվում նրա մառազմները մեկնաբանել։ Եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ նա վտանգավոր է եղել, թող ինքն էլ դա մեկնաբանի, պատասխան տա։ Ինձ մոտ դա միայն ծիծաղ է առաջացնում»,- մեզ հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

Նշենք, որ Փաշինյանի կենսագրության մեջ նշված է, թե նա 1999-ի օգոստոսին դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Սակայն վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել:

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը