Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայքնի Սոթք բնակավայրում, որտեղ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ այսօր կրակ է բացել Ադրբեջանի ԶՈւ-ն, այս պահին գտնվում են նաև ԵՄ դիտորդները։ Տեղեկությունը փոխանցում է Oragir.News-ի թղթակիցը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի 4 վիրավոր։