Ներքին 3 տարի առաջ - 14:28 07-11-2022

Գեղարքունիքում ԵՄ դիտորդները վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ. մարզպետ

Գեղարքունիքում սահմանին խախտումներ արձանագրվել են, բայց վերջին օրերին ակնհայտ նվազել են դրանք, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ամեն դեպքում, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն են իրականացնում, ինչը ևս ազդեցություն է թողել, որ հակառակորդի կողմից նվազել են մեր ուղղությամբ կրակոցները», - նշեց նա։

Մարզպետի խոսքով՝ ԵՄ դիտորդները Գեղարքունիքում ունեն մեկ շտաբ, բայց 11 բնակավայրի երկայնքով են իրականացնում աշխատանքը։

«Կոնկրետ տեղի մասին իրավունք չկա բարձրաձայնելու, բայց ամեն օր դիտարկում են իրականացնում, ամեն օր նոր բացահայտումներ են անում, մարզպետարանն ամբողջ իր ունեցած ինֆորմացիան փոխանցել է գործընկերներին, իրենք էլ վստահեցրել են, որ դա որպես զեկույց կներկայացնեն», - ասաց Սարգսյանը։

Մարզպետը նշեց, թե դիտորդների շարքում արդեն կան մարդիկ, ովքեր արձանագրել են ու վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ։

«Քարտեզների ու ներկա պահին ադրբեջանական զորքերի գտնվելու հետ կապված իրենք վստահ են, որ Հայաստանից օկուպացված տարածքներ ունենք ու վստահ են, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդյունքում է եղել»,- ընդգծեց նա։

Գեղարքունիքում ութ դիտորդ է առաքելություն իրականացնում, շտաբը գտնվում է Մարտունի քաղաքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի