Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:09 11-05-2023

Փաշինյանն իր աղջիկ երեխաներին հանել է իր քաղաքական հակառակորդների դեմ

Փաշինյանը քաղաքական տարբեր առիթներով օգտագործում է իր կնոջն ու աղջիկներին։ Դրա համար ես որևէ մեկնաբանություն չունեմ, ինձ դա չի սազում, դա այդ ընտանիքի դեմքն է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներին, որտեղ ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը։

Հարցին՝ ինչո՞ւ անդրադարձավ միայն Փաշինյանի կնոջն ու աղջիկներին, և ոչինչ չասաց Աշոտ Փաշինյանի մասին՝ Սամսոնյանն ասաց․ «Որովհետև Աշոտ Փաշինյանը հասուն տղա է, իր ընտանիքի հետ էլ ակնհայտ տեսանելի է՝ պրոբլեմներ ունի, այսինքն՝ ինչ-որ առումով Աշոտն ընտանիքի միակ նորմալ մարդն է։ Իսկ աղջիկների մասին ասելու բան չունեմ, ուղղակի ամոթ է։ Իրենք գիտեն՝ հանրությունը տալիս է իր գնահատականը, ես չեմ պատրաստվում մեկնաբանել»։

Հիշեցնենք, որ Շուշան Փաշինյանը դատի էր տվել Նարեկ Սամսոնյանին։ Վերջինս ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ գրելով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 3000 դոլար արժողությամբ սև խավիար, որովհետև նրա միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, սև խավիար շատ է սիրում: Իսկ Շուշան Փաշինյանը պահանջել էր, որ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցի իր պատվին ու արժանապատվության պատճառված վնասը՝ 2 մլն դրամ։

«Մենք դատական նիստը չենք բողոքարկել, ելնելով այն հանգամանքից, որ Նիկոլն ուզում է ամեն ինչով սեփական ընտանիքի անդամներին՝ աղջիկ երեխաներին հանել իր քաղաքական հակառակորդների դեմ»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում