Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:02 11-05-2023

Թող անդրադառնա ինձ, ոչինչ․ Վահագն Ալեքսանյանի պատասխանը՝ Ռուզաննա Խաչատրյանին


Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը պատրաստ է Վահագն Ալեքսանյանի կողմից 98 հազար դոլար գնահատված պայուսակը ՔՊ-ական պատգամավորի մորը նվիրել։

«Վահագն Ալեքսանյանը խորհրդարանն օգտագործում է որպես բամբասանքների տեղ։ Ասում է՝ Սեյրան Օհանյանի կինը 98 հազար դոլարանոց կլաչ ունի։ Նման թանկարժեք պայուսակները համարակալված են։ Ես ձեզ եմ տալիս այդ պայուսակը, տարեք մասնագետների մոտ, թող գնահատեն՝ ի՞նչ արժե, և նվիրում եմ Վահագն Ալեքսանյանի մորը, որ այդպիսի տղա է դաստիարակել»,-ասել էր Խաչատրյանը։

Նշենք, որ տիկին Խաչատրյանը, որպես բժիշկ Ալեքսանյանին խորհուրդ տվեց հետևել իրեն. «Ճարպակալվում է ինքը, իսկ այդ ժամանակ ճարպակալվում են բոլոր օրգանները, այդ թվում նաև ուղեղը։ Չի կարելի է ԱԺ ամբիոնը վերածել «Կիսաբաց լուսամուտների»»։

Oragir.News-ը փորձեց զրուցել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն, վերջինս հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ․ «Կներեք, մենք ԱՄՆ-ում ենք պաշտոնական այցով, և ուրիշ գործով ենք զբաղված։ Թող անդրադառնա ինձ, ոչինչ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների