Երևան +12°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:00 11-05-2023

Սա սովորական անդաստիարակություն է, չտեսություն է․ Զոհրաբյանը՝ Աննա Հակոբյանի մասին

Երեկ Աննա Հակոբյանը, այցելել է Խորվաթիա՝ Զագրեբ, որտեղ մասնակցել է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին», որի թեման մանկական գիրության և ճարպակալման կանխարգելումն ու դրա դեմ պայքարն էր։ Միջոցառման մասնակիցներից Աննա Հակոբյանը միանգամից առանձնացավ իր հագուկապով։

Նա հագել էր ջինսե տաբատ, սպորտային տոպ և ուսերին անփույթ գցել էր ժակետ, կրում էր սպորտային կոշիկներ, այնինչ մնացած կանայք դասական հագուստով էին և բարձրակրունկ կոշիկներով։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով Աննա Հակոբյանի լուքից, ասաց, որ սովորաբար նման միջոցառումներում լինում է որոշակի պրոտոկոլ։

«Ես տանել չեմ կարողացել ամբողջ կյանքում դասական կոստյումներ, բայց պաշտոնական հանդիպումների ժամանակ... , ուրեմն դա պրոտոկոլ է, դա հարգանք է , ընդունված քաղաքական պրոտոկոլային կարգին, որը ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա պիտի պաշտպանի»,- ասաց Զոհրաբյանը։ Նախկին պատգամավորն ասաց, որ վարչապետի տիկինը նման բան անում է դիտավորյալ և ամեն անգամ, երբ իր հագուկապը քննադատվում է հասարակության կողմից՝ ավելի բաց է հագնվում։

Մեր զրուցակիցը հիշեց Հակոբյանի և վեհափառի հանդիպումը և ասաց. «Երբ որ Հակոբյանը գրեթե մերկ Վեհափառի մոտ ներկայացավ դա, քննադատվեց, հաջորդ օրը ավելի ստրիպտիզային հագուստով ներկայացավ»։

Զոհրաբյանը նշեց, որ ինքը չի ընդունում Հակոբյանի այն կերպարը, որով ներկայացել էր վեհաժողովին։ «Քննադատվում է առաջին տիկնանց հանդիպմանը ջինսերով և բոթասներով և «բաքսյորի» մայկայով, որի տակից ինչ հնարավոր է երևում էր և թափանցում էր»։

Զոհրաբյանն ասաց. «Ես ինքս երբևէ հագուստի հարցում նախապաշարմունք չեմ ունեցել։ Ես ինքս կարող եմ դուրս գալ և դուրս եմ գալիս փողոց ջինսերով, այդ ջինսերը կարող են ունենալ կտրվածքներ, ես ինքս ազատ հագուստի կողմնակից եմ, երբևէ չեմ ֆիքսվում հագուստի վրա, բայց այս դեպքում ես ասում եմ՝ սա նշանակում է շարքային սովորական անդաստիարակություն, սա շարքային սովորական թքած ունենալ է, սա շարքային սովորական չտեսություն է, որովհետև գիտեմ՝ ինքը ինչպես է մեծացել, ես գիտեմ՝ ինքը ինչ հագուստներ է հագել, այդ ամբողջը իմ աչքի առաջ է եղել»։

Զոհրաբյանը շեշտեց, որ Հակոբյանին ճանաչում է դեռ վաղուց. «Հիմա, երբ ինքը կարող է իրեն «Louis Vuitton»-ից, «Chanel»-ից վերջացրած «Dior»-ից ամեն ինչ թույլ տալ, և հասարակությունը չի տալիս այդ հարցը, թե՞ դա որտեղից, դա էլ հարցի երկրորդ կողմն է»։ Զոհրաբյանը նշեց, որ այդ բնավորությունը հատուկ է Հակոբյանին։

«Դա իր բնավորության կողմն է, անել ի հեճուկս նրան, ինչը առաջացնում է հանրային ընդվզում, այս է խնդիրը։ Եթե, ասենք, ինքը վաղը կուպալնիկով գնա հանդիպման և բոլորը դրա հանդեպ լինեն անտարբեր, ինքը կուպալնիկ չի հագնի հաջորդ հանդիպմանը։ Բայց, եթե գնա լողազգեստով ու հանրային ընդվզում առաջացնի, հաջորդ գագաթնաժողովին ինքը անպայմանորեն կգնա շատ ավելի բաց լողազգեստով՝ ասելով, որ ես թքած ունեմ ձեր վրա»։

Չնայած նրան, որ այստեղ երկրի իմիջի խնդիր կա, նախկին պատգամավորը խորհուրդ է տալիս հանրությանը չնյարդայնանալ։

«Սա թքած ունենալու արվեստն է, որին ինքը տիրապետում է կատարելապես։ Այնպես, որ ես մեր հասարակությանը կոչ եմ անում չնյարդայնանալ, ես հասկանում եմ, որ այստեղ երկրի իմիջի խնդիր կա, բայց դրա մասին պետք է մտածի իր ամուսինը, իսկ իր ամուսինը թքած ունի, թե ինչ հագուստով է իր կողքին քայլում իր կինը, ես դա ձեզ վստահեցնում եմ ամենայն հավաստիությամբ»,- ընդգծեց Զոհրաբյանը։

«Ես չեմ կարծում, որ իր հետ դիզայներներ չեն աշխատում, որոնք հստակ գիտեն հագուստի պրոտոկոլի կանոնները, բայց այն, ինչ անում է այս տիկինը, դա «move ton» է և ես նորից պնդում եմ, որ դա անում է դիտավորյալ և ինքը իրեն համարում է հայկականության մեջ Կոկո Շանել, և գտնում է, որ ինքը իր ոճը պետք է թելադրի, թե ասենք համաշխարհային սամիթներին ինչով պետք է ներկայանան առաջին լեդիները, բայց կրկնում եմ՝ սա ընդամենը վատ ճաշակի, վատ դաստիարակության մաիսն է խոսում»։

Նախկին պատգամավորը իրավիճակը բնորոշեց ֆրանսերեն արտահայտությամբ. «Ֆրանսերեն մի հայտնի բառ կա՝ «move ton», սրանով ամեն ինչ ասված է։ Որովհետև վստահ եմ, որ իր հետ աշխատում են և երբեմն հաջողված քայլեր կարողանում են ստանալ, եթե ինքը կարողանում է լսել խորհրդատուներին, ոճաբաններին»,- եզրափակեց Զոհրաբյանը։