Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 13:57 10-05-2023

Ալիևի առաջ խեղճացած նստում է, ես իր փոխարեն ամաչում եմ

Արցախից տեղահանվածներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և պահանջում էին, որ իրենց ՀՀ-ում փախստականի կարգավիճակ տան։

«Մեր պահանջն այն է, որ կառավարությունը մոռացության չմատնի, հիշի, որ կա փախստականների հարց։ Մենք հիմնականում առաջ ենք քաշում 2 պահանջ, այն է՝ փախստականի կարգավիճակի տրամադրում Հայաստանի Հանրապետության տարածքում և շուշեցիների, հադրութցիների համար բնակթաղամասի կառուցում Երևանում։

Շատերն ինձ ասում են՝ ինչի՞ ես դու շեշտում Երևանը, ասում եմ՝ եթե չասենք Երևանը, իրենք հերթով սաղ Ղարաբաղը կհանձնեն ու կասեն, դե, գնացեք, սահմաններում բնակվեք»։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիայի մասնակից, «Շուշի» հայրենակցական միության նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյան։

Հարցին՝ ըստ իրենց Շուշին հետ բերել հնարավո՞ր է, թե՞ ոչ՝ Հարությունյանն ասաց․ «Ես կասկած չեմ ունեցել, որ Շուշին հետ ենք բերելու և դա կլինի ռազմական ճանապարհով։ Հայությունն այդ ուժն ունի։ 44-օրյա պատերազմին թուրքերի օգտին աշխատեց մի գովազդ բայրաքթարի պահով։ Իբր թուրքական բայրաքթարը վիշապ է և դրանից պրծում չկա»։

Արցախցու խոսքով՝ իշխանությունը պետք է ղեկավարի ուժեղ մարդ․ «Իշխանության գլուխ պետք է լինի ազգային արժանապատվություն և սեփական արժանապատվություն ունեցող ուժեղ մարդ։ Ալիևն ո՞վ է, որ նրան արհամարհի։ Ես իր փոխարեն ամաչում եմ, երբ տեսնում եմ, որ վարչապետն Ալիևի մոտ խեղճացած նստում է»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան