Ուղիղ եթեր
Ավելին 3 տարի առաջ - 22:40 09-05-2023

Ովքե՞ր են Եվրատեսիլ 2023-ի ֆավորիտները․ բուքմեյքերների կանխատեսումները


Ամենասպասված երաժշտական ​​իրադարձության մրցութային առաջին կիսաեզրափակչի մեկնարկին հաշված ժամեր են մնացել։ Բուքմեյքերներն ամեն ժամ թարմացնում են Եվրատեսիլ 2023-ի ֆավորիտների ցանկը և նշում առաջատարներին։

Եվ այսպես, ըստ բուքմեյքերների կանխատեսումների՝ ֆավորիտների ցուցակում առաջին երկիրը Շվեդիան է։ Այս տարի Շվեդիան ներկայացնում է Լորենը, ով 2012 թվականին արդեն հաղթել է Եվրատեսիլ երգի մրցույթում։ Նրան հաղթելու հավանականությունը գնահատվում է 39%:

Երկրորդ հորիզոնականում Ֆինլանդիայի ներկայացուցիչն է՝ Käärijä-ն՝ Cha Cha Cha երգով, որի հաղթելու հավանականությունը գնահատվում է 25%։

Նախորդ տարվա հաղթող Ուկրաինան երրորդ ֆավորիտն է, որին հաջորդում են Ֆրանսիան և Իսպանիան:

Նշենք, որ բուքմեյքերների կանխատեսումներով հաղթելու հավանականությամբ Հայաստանը 12-րդ հորիզոնականում է։



Հատկանշական է նաև, որ բուքմեյքերների կանխատեսումներից բացի Եվրատեսիլի պաշտոնական կայքում քվեարկության արդյունքներով Հայաստանի հաղթելու հավանականությունն ավելի բարձր է գնահատվում։ Ըստ քվեարկության արդյունքների՝ Հայաստանի հաղթելու հնարավորությունը գնահատվում է 4 տոկոս և մեր երկրի ներկայացուցիչն այդ ցուցանիշով 6-րդ հորիզոնականում է։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով