Խոսք Ներքին 3 տարի առաջ - 16:53 08-05-2023

Սարսանգի ջրամբարի խնդրով պետք է դիմել միջազգային կառույցների

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբ:

Աշխարհագետ Լևոն Գալստյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ պետնախարարի նման հայտարարությունը դժվար, թե ինչ-որ արդյունք տա։ Գալստյանի խոսքով պաշտոնական գրություններ պետք է ուղարկվեն միջազգային կառույցներին։

«Եթե մենք ինչ-որ բան պետք է անենք, պետք է անենք այն մարդկանց, թիրախների համար, որոնց ուղղված է մեր խոսքը, մենք հիմա օդի մեջ դրա մասին գրենք, գոռանք, դա դառնում է անիմաստ։ Հայաստանի հանրությունը չի կարող այս պահին գնա, Սարսանգի ջրամբարի ճանապարհը բացի, որ այդ ջրամբարի ջուրը չպակասի, ես, եթե հիմա խոսեմ, ոչինչ չի փոխվի»,- ասաց Գալստյանը։

Գալստյանն ընդգծեց, որ եթե մենք մեծ ցանկություն ունենք ինչ-որ բան անելու, պետությունը առաջին հերթին պետք է դիմի համապատասխան կառույցներին։

«Եթե պետությունը չի ուզում դիմել, ես և դուք ոչինչ չենք կարող անել»,- ասաց Գալստյանը։

Էկոլոգ, աշխարհագետ Լևոն Գալստյանը ասաց, որ եթե ջրամբարները կառուցված են ինչ-որ բաներ սպասարկելու համար ու եթե այդ ջրամբարը դատարկվում է, դա խնդիր է, խնդիր է բոլորի համար։ «Դա առաջին հերթին խնդիր է այդ ջրամբարի ջրերից օգտվողների համար, ուրիշ էկոլոգիական այլ խնդիր այդ առումով ես չեմ տեսնում, քանի որ դա մարդու կառուցածն է և դա բնական համալիր չէ։ Եթե ինքը այսօր ցամաքել է, դա նշանակում է, որ մարդիկ ունենալու են լուրջ խնդիրներ»,- նշեց Գալստյանը։

Էկոլոգը ընդգծեց. «Այն, որ դա լուրջ խնդիր կառաջացնի Արցախի ժողովրդի համար, ակնհայտ է, պետք է գործողություն արվի, Հայաստանում խոսելով մենք չենք կարող այդ հարցը լուծել։ Պետք է լուրջ հիմնավորված, վերլուծված մասնագիտական վերլուծություններ ներկայացվի, լրջագույն գիտելիքներ ունեցող մարդիկ, խմբեր էլ պետք է դրանով զբաղվեն»,- ասաց Գալստյանը և հավելեց, որ պետությունը պետք է ունենա ուղեղային կենտրոններ, որոնք որ նման հարցերի դեպքում, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, ստեղծեն համապատասխան փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է արժեք բոլոր առումներով։

Գալստյանը նշեց, որ մեր պետությունն ունի նման լրջագույն խնդիր։ «Մենք փորձում ենք սիրողական մակարդակով լուծել այնպիսի հարցեր, որոնց համար անհրաժեշտ է լուրջ մասնագիտական աշխատանք, պատրաստ ենք դա մենք անելու՝ կստանանք արդյունք, պատրաստ չենք՝ չենք ստանա ոչ մի արդյունք, սա է խնդիրը»,- ասաց Գալստյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների