Արտաքին 3 տարի առաջ - 16:30 08-05-2023

Թուրքիան հրաժարվել է S-400 համակարգերը փոխանցել Ուկրաինային. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը։ Այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական Habertürk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Չավուշօղլուն շեշտել է, որ Վաշինգտոնն Անկարային առաջարկել է իր հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղարկել Կիև, սակայն մերժում է ստացել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նաև առաջարկել է, որ Անկարան վերահսկողություն տրամադրի ռուսական համակարգերի նկատմամբ, սակայն այդ առաջարկը նույնպես մերժել է։

«S-400-ի վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել ԱՄՆ-ից։ Մեզ ասացին՝ վերահսկողություն տրամադրեք։ Սա առաջարկ է, որն անդրադառնում է մեր անկախությանը։ Այդ դեպքում որտե՞ղ է մեր անկախությունը»,- նշել է նա։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ եթե Թուրքիան զիջումներ կատարեր, ապա ԱՄՆ-ի հետ խնդիրներ չէր ունենա։ «Մեզ նույնիսկ առաջարկել են ուղարկել դրանք Ուկրաինա, մենք ասել ենք, որ չի կարելի։ Նման առաջարկներ նույնպես եղել են»,- ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Անկարայի կողմից Մոսկվայից S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցում որևէ վտանգ չկա։ Աքարը շեշտել էր, որ Թուրքիան գնել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգը այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հրաժարվել է Անկարային վաճառել Patriot հակաօդային պաշտպանության համակարգը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականին, իսկ համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա է ժամանել 2019-ին։ Այս համակարգերի ձեռքբերմամբ լարվել են Թուրքիայի և իր դաշինակից Միացյալ Նահանգների հարաբերությունները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների