Ինչու Երևանի վրա չհարձակվեցին․ «էքստրասենսները» ստել են
copy image url

Ինչու Երևանի վրա չհարձակվեցին․ «էքստրասենսները» ստել են

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 20:48 07-05-2023
«Լուսնի խավարում էր վերջացավ, պրծավ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց աստղաբան Լյուսյա Հակոբյանը խոսելով լուսնից։

Խոսելով վերջերս տարբեր աստղագետերի հայտարարություններից, որ առաջիկայում պատերազմ է սպասվում՝ աստղագետն ասաց. «Որոշ էքստրասենսներ, աստղաբաններ ասում են՝ մինչև ամսի 5-ը լայնամասշտաբ պատերազմներ են լինելու, հիմա Երևանի վրա են հարձակվում, ժողովուրդը պանիկայի մեջ էր, ես էի դուրս գալիս եթեր, ասում՝ մի հավատացեք, իրենք էլ սկսում էին ինձ չարախոսել»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ տեղին չէ նման հայտարարություններ անել։

«Ո՞ւր է պատերազմը, ինչո՞ւ Երևանի վրա չհարձակվեցին։ Այդ ասողները չեն հասկանում, որ ծնողներ, մայրեր կան, որոնց երեխաները սահմանի վրա են, իրենք ինչ սթրեսներ կտանեն, այդ մասին չեն մտածում»։

Դիտարկմանը, որ վերջերս շատ ֆեյսբուքյան օգտատերեր լուսնի նկարներ են հրապարակում և նշում, որ այն մեծ չափեր ունի՝ Հակոբյանն ասաց. «Հա, բա պետք է մեծ լինի, հիմա լիալուսին է՝ մեծ է ամբողջ լուսինը, հետո արևի խավարում էր, ամսի 20-ին վերջացավ, հիմա հոկտեմբերի 14-ին և 28-ին է սպասվում արևի և լուսնի խավարումներ, սա տիեզերք է, ուղղակի հիմա կա ինտերնետ՝ զբաղմունք, որ մարդիկ այս ամեն ինչն իմանում են, զարմանում են, ասում են՝ այս ինչ էր, սա միշտ եղել է։ Հիմա ինֆորմացիան բաց է, բոլորն էլ ասում են, դարձել են «գիտուններ ու պայծառատեսներ» և սկսում են տառապել, բայց կյանքն իր հունով ընթանում է, օրը 24 ժամ է, այդ 24 ժամը կարա պակասի ու ավելանա, ասացեք խնդրեմ, գարնանից հետո ամառ է գալիս, կարո՞ղ եք փոխեք, սարքեք ձմեռ, ինչ է հիմա իմ ասածը՝ կյանքը իր հունով ընթանում է, ուղղակի հիմա դեզինֆորմացիան ահավոր շատացել է, ինֆորմացիայի աղբյուրը բաց է և անգրագետ-անգրագետ դուրս են տալիս»,- ասաց աստղաբանը։

Կակոբյանը նշեց, որ տեղին չէ խոսել լուսնի չափերից, դա ոչինչ չի տալու։ «Հիմա ես ասեմ, որ լուսինը մեծ ու փոքր է, դա ինչ է տալու, վախենալու եք՝ մեծ է։ Լուսինը միշտ էլ այդպես է եղել։ Այնքան աղբով են լցրել տիեզերքը և օվկիանոսը, որ այս աղետները, որ աշխարհում կատարվում են, հենց այնպես չեն։ Մխտրել են ամբողջ երկրագունդը, պետք է քթից դուրս գա, թե ոչ»,- ասաց աստղագետը և հավելեց, որ լուսինը չի փոխվել. «Հլը խորհը մտածեք՝ լուսինը կարողա քառակուսի, եռանկյուն է դառել»,- եզրափակեց աստղագետը։

Ամենից շատ դիտված

12:38 Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան
15:43 Սրտիդ ստենդները թող ամրանան սիրո գերդոզավորումից. Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին
12:45 Հայտնի է՝ ով էր ԱԺ դահլիճ մտնել փորձող տղամարդը
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
12:00 Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին ուղարկել են Երևան
12:14 Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին հրելու մասին
14:05 Իմ տանն էլ Մեծ Հայքի քարտեզը կա, կարող են մեղադրել միջազգային ահաբեկչության մեջ․ Գառնիկ Դանիելյան
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ