Ուղիղ եթեր
Դա մահվան ճանապարհ է, ինչպե՞ս պետք է մարդիկ անցնեն այդ անցակետով
copy image url

Դա մահվան ճանապարհ է, ինչպե՞ս պետք է մարդիկ անցնեն այդ անցակետով

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:27 01-05-2023
Արցախում իրավիճակը շատ բարդ է, ադրբեջանական անցակետի տեղադրումը նվաստացում է բոլորի համար։ Ինչպե՞ս պետք է մարդիկ այդ ճանապարհով երթևեկեն, գնան, որ բռնե՞ն իրենց, սպանե՞ն։ Դա մահվան ճանապարհ է, այլևս այդ ճանապարհով անցնելը կյանքի ու մահվան հարց է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

«Սա Թուրքիայի հետ առևտուր անել չէ։ Թող չհամեմատեն անգամ Թուրքիայի հետ սահմանին տեղադրվելիք անցակետերի հետ, սա դեպի կախաղան տանող ճանապարհ է այլևս»։

Բաբայանը նշեց, որ անգամ այս իրավիճակում լուծում կա, բայց դրա համար նախևառաջ անհրաժեշտ է հանրության և իշխանության միասնակամություն, բոլոր հարցերի շուրջ իշխանությունն ու ժողովուրդ պարզ երկխոսություն պետք է ունենան, ազնիվ կոնսենսուս պետք է լինի բոլոր այս կամ այն քայլերի ուղղությամբ։

Նախ պետք է հասկանանք, թե արդյոք Հայաստանը մեզ հետ է, եթե մեզ հետ է, ապա ինչ ենք անելու, եթե մեզ հետ չէ, ապա որոնք պետք է լինեն մեր քայլերը։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները պետք է ատամներով պաշտպանեն Արցախը՝ բոլոր ձևերով, եթե չպաշտպանի՝ կործանվելու է նաև Հայաստանը։

Նաև միջազգային հանրությունից ու Ռուսաստանից պարզաբանում պետք է պահանջել, թե ինչպես են նրանք տեսնում Արցախի ապագան։ Արդյո՞ք Ռուսաստանը ի վիճակի է իրականացնել այստեղ անվտանգության ապահովման իր կարևոր առաքելությունը, եթե այո, ապա թող իրականացնի, եթե միջազգային հանրությունը աչք է փակում և ուզում է, որ Արցախի ժողովուրդը կոտորվի՝ թող ասի այդ մասին։ Պետք է մեզ ասեն՝ ինչ են ուզում։

Սա շատ արագ պետք է անել, 1 շաբաթում կամ 10 օրում։ Հետո ուշ է լինելու»։

Նա ընդգծեց, որ ոչ Արցախը, ոչ Արցախի իշխանությունները, ոչ ժողովուրդը չի տեսնում իրեն Ադրբեջանի կազմում։ Մենք պետք է արագ քայլեր ձեռնակենք իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

10:38 Ողբերգական դեպք՝ Հրազդանում. հայտնի հրուշակագործին կախված են հայտնաբերել․ news.am
15:50 Ուզեցի մտնեմ Աննայի մոտ, պապիրոսը՝ բերանում, գողական ձենով ասեց՝ դուռը ծածկեք․ վթարային տան բնակիչ
22:19 Նիկոլն ընկավ իշու կաշկին․ Ռուբեն Մխիթարյան
20:44 Թե՛ Մարտուն Գրիգորյանը, թե՛ Վարդան Ղուկասյանը պետք է պատրաստ լինեն ռեպրեսիաների. քաղաքագետ
20:50 Առաջին ինքնաբացարկը. Գյումրիում արդեն դնում են մանդատները
11:30 Մարտուն Գրիգորյանը մինչև ավագանու առաջին նիստը կհայտնի իր որոշումը
13:01 Ոստիկանները 5 ժամ հետո են կարողացել պարզել, որ ոչ թե կնոջ դիակ են ուսումնասիրում, այլ տիկնիկի․ Hindustan Times
23:46 Դայջեսթ-2088 կամ ի՞նչ է սպասվում մեզ վաթսուն տարի հետո
22:00 Շենքեր, բնակարաններ, մեքենաներ, բաժնետոմսեր, 33 մլն եկամուտ. Քաջարանի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
20:48 Երևանում կինը ոստիկաններին հայտնել է, որ ԲԿ-ներից մեկում սխալ վիրահատություն են կատարել՝ առաջացնելով առողջական այլ խնդիրներ ևս. shamshyan.com