Ուղիղ եթեր
Ջերմուկցիներին թույլ չեն տալիս «բարձրաստիճանների» հետ խոսել
copy image url

Ջերմուկցիներին թույլ չեն տալիս «բարձրաստիճանների» հետ խոսել

Ներքին 2 տարի առաջ - 15:43 29-04-2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարը երեկ այցելել էր Ջերմուկ։ Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայը հանդիպել էր Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ, ով բարձր էր գնահատել Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։

Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Հայրիկ Ստեփանյանը, խոսելով այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունի տեղի բնակչությունը նմանատիպ այցերից։

«Մինչև հիմա ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում այդ այցերից, ոնց կա, այդ նույն վիճակը մնում է, գնալով ավելի է վատանում»,-ասաց Ստեփանյանը։

Հարցին, թե բնակչությունը նման այցերի դեպքում չի ցանկանում ներկա գտնվել և իր մտահոգությունը հայտնել, ներկայացնել իրավիճակը հյուրերին, Ստեփանյանն ասաց. «Նախ՝ բնակչության մեծ մասը ընդհանրապես տեղյակ էլ չի եղել այցի մասին, իրենք առավոտ շուտ են եկել Ջերմուկ, երևի ժամը 8-ին արդեն բարձրացել էին սարերը, այնտեղից էլ իջել են քաղաքապետարան ու գնացել»,-ասաց Ստեփանյանը և հավելեց, որ շատ կուզենային հանդիպել, հարցեր տալ, հասկանալ, թե քաղաքի ապագան ինչպես կլինի։