Ներքին 4 տարի առաջ - 14:24 07-03-2022

Հայաստանյան բանկերը 100 դոլարից ավելի թույլ չեն տալիս կանխիկացնել

Հայաստանյան բանկերը օտարերկրյա բանկերի քարտապաններին 100 դոլարից ավել թույլ չեն տալիս կանխիկացնել։ Համացանցում բազմաթիվ օգտատերեր ահազանգում են, որ բանկերից հնարավոր չէ դոլարով գումար ստանալ։ Խնդրի առնչությամբ Oragir.news-ը կապ հաստատեց Հայաստանում գործող բանկերի հետ։ «Էյչ- էս- Բի-Սի» բանկից մեզ տեղեկացրին, որ բանկի քարտապանների համար որևէ խնդիր չկա, սահմանափակումը արտասահմանյան բանկերի քարտապանների՝ ավելի կոնկրետ եվրոպական բանկերի համար է, վերջիններիս համար սահմանվել է 50 հազար դրամ և դրան համարժեք դոլար սահմանաչափ։ Մենք կապվեցինք նաև « Արդշինբանկ»-ի հետ, այնտեղից ևս ասացին, որ սահմանափակումը վերաբերում է օտարերկրյա բանկերին և սահմանված է 50 հազար դրամ՝ 100 դոլար սահմանաչափ 1 օրվա համար, դրան գումարած 4 տոկոս միջնորդավճար։ Աշխատակցին հարցրիքն՝ թե ինչո՞վ է պայմանավորված այդ սահմանափակումը՝ պատասխանեց՝ «ներկա իրողություներով»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան