Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:34 28-04-2023

Ջրային պարեկները «կխփեն» փրկարարների գործին, եթե իհարկե, լողալ իմանան

Ջրային պարեկային ծառայությունն իրավապահ համակարգ բերելու է նոր ոճ և ձեռագիր։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ կայացել է դիմորդների ընդունելության լողավազանային ստուգում։

Ապրիլի 26-ին ավարտվել է ջրային պարեկային ծառայության դիմորդների ստուգման փուլն ավելացել է, որին մասնակցել են նախապես հայտագրված պարեկային ծառայողները, դիմորդների թվում նաև կանայք էին, որոնք ևս ցանկություն էին ունեցել աշխատել ստեղծվող ջրային պարեկային ծառայությունում։

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանն Oragir.News-ի հետ զրուցելով ջրային պարեկային ծառայություն ստեղծելու գաղափարի մասին՝ ասաց. «Գիտե՞ք հարցն ինչումն է կայանում, որ ինչպես ասում են՝ սաղ խաղերը խաղացինք, մնաց սարի սմբուլը, նպատակը ո՞րն է, ի՞նչ են ուզում անել, ջրի վրա հանցագործությունը կանխե՞ն, թե՞ խեղդվողներին փրկեն։

Փրկարար ծառայությունը կա, մեկ-երկու տեխնիկա տրամադրելն առանձնապես մեծ բան չէ։ Ախր, հասկանու՞մ եք, ոնց որ սամակատով նկարները, որ ցույց տվեցին, որ իբրև արդեն պետք է սամակատով պարեկները ծառայեն, այնպես էլ սա են արել, այսինքն՝ ամեն ինչ ցուցադրականության, ինչ-որ բան անելու վրա է հիմնված։

Լուրջ բան գոյություն չունի, չի էլ կարող ունենալ։ Ամբողջ պրոբլեմները թողած՝ ինչեր են քննարկում, ինչ հանձնաժողովներ, ի՞նչ ընտրություն, ոնց որ պարեկային ծառայության հանգամանքն է։

Նրանք բնակարանային գողեր, թմրանյութ օգտագործողներ են, ու հիմա այդ նույն բանը պետք է տեղափոխվի ջրային համակարգ, չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաս, արդեն դեգրադացված իշխանությունը գնալով դեգրադացիան խորացնում է, սրանց մոտ պոպուլիզմը գագաթնակետում է, իրենց այլանդակությամբ երկիրը կործանում են, թշնամին կտոր-կտոր կտրում է Արցախը։

Ամեն ինչն էլ հասկանալի է, անհասկանալին թափթփուկների՝ էտ գլխավոր թափթփուկի էշելոնին ա, լավ, մի կտոր լափի համար օժանդակում ու հովանավորում եք թշնամի պետությունների ագիենտների՞ն»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին