Ներքին 4 տարի առաջ - 13:13 19-07-2022

Եթե քաղաքացիները իմանան, որ 200 հզ դրամ են տուգանվելու, կմտածեն՝ աղբ թափե՞ն, թե՞ ոչ․ քաղաքապետ

Քաղաքապետի տեղակալը ներկայացրեց առաջարկություն ոչ սահմանված վայրում աղբ, մեքենաներից ծխախոտի մնացորդներ թափելու համար քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հնարավորության վերաբերյալ։

«Բարձրացված հարցը կարգավորելու նպատակով մեր կողմից մշակվել է համապատասխան նախագիծ, որը Ձեր կողմից էլ հավանության է արժանացել, և մենք դա ուղարկել ենք տարածքային կառավարման նախարարություն»,- նշեց Մարգարյանը։

Մարգարյանը նաև հավելեց․ «Տուգանքի չափը մենք 50 հզ-ից բարձրացրել ենք 200հզ, վերացրել ենք տարանջատումը խորանարդ մետրով, խստացրել ենք պատասխանատվության միջոցը ոչ միայն մեքենայից աղբ թափելու համար, այլ նաև ցանկացած, սահմանված վայրում աղբ թափելու համար պատասխանատվության միջոցը նույնպես բարձրացրել ենք»։

«Ես կարծում եմ, որ եթե քաղաքացիները իմանան, որ 200 հզ դրամ են տուգանվելու, կմտածեն՝ աղբ թափե՞ն, թե՞ ոչ»,- ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին