Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:18 28-04-2023

Մեկ տարեկան երեխաներ կան շրջափակման մեջ․ Մեծ Շենում հուսահատություն է

Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին, Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են անգամ Ստեփանակերտի հետ կապից:

«Արցախցին խոսել չի սիրում, մենք մեր տեսակը մեր գործով ու ապրածով ենք պահում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց շրջափակման մեջ գտնվող Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը։

Համայնքի ղեկավարը կատակում է․ «Մեր վիճակը շատ լավ է, խուճապ չկա։ Մարդիկ ապրում են և հուսով են, որ ճանապարհը շուտով կբացվի։ Սննդի հարցերը առայժմ կառավարելի են, մարդիկ իրենց «զապասով» դեռ դիմանում են, բայց չի բացառվում, որ դա էլ սպառվի»։

Ասում է, որ իրենց գյուղում գյուղատնտեսական աշխատանքների խնդիրը այլ հարթության վրա է, որովհետև հողերը քիչ են, վարելահողեր չկան և հիմնականում խոտհարք է։ Ասում է՝ տնամերձ հողատարածքները պատշաճ կարգով մշակվում են։ Գյուղում 80 բնակիչ կա՝ 25 տուն։

«Փոքրիկներ կան սկսած մեկ տարեկանից, շատ բան չկա, բայց մենք պատրաստ ենք ապրել մեր հողում, մեր հայրենիքում։ Ռուս խաղաղապահների հրամանատարի փոփոխությունը մեզ մեծ հույսեր են տվել։ Հույս ունենք, որ Շուշիի տակի ճանապարհը կբացվի։ Երկու ճանապարհն էլ պետք է բացվի, որ արցախցին կարողանա իր հողի վրա ազատ տեղաշարժվել»,- ասում է։

Ամբողջովին մեկուսացած չորս գյուղերը իրար հետ կապված են․ «Մեզ իրար կապող ճանապարհները բաց են, շփվում ենք հեռախոսով էլ, մեքենաներով էլ և եթե հանկարծ որևէ մեկին ինչ-որ բան է պետք, միասին ենք լուծում։

Պահեստավորած ալյուրով առայժմ տներում հաց են թխում։ Գարուն է ու անտառներում բանջարեղեն կա, բայց շատերը վախից չեն գնում, բավարարվում են տան բակերում աճեցրած կանաչեղենով»։

Համայնքի ղեկավարը ասում է, որ հողը չեն լքի ոչ մի դեպքում․ «Ո՞ւր գնանք, մտավախություն ունեմ, որ Հայաստանում էլ որոշ մարդիկ չընդունեն մեզ»։

Ամենից շատ դիտված

16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան