ԲԴԽ-ն օրերս որոշում կայացրեց 9 նոր դատավորի նշանակման մասին։ Նրանցից մեկին՝ Մասիս Մելքոնյանին, ով համալրելու է քրեական մասնագիտացման բաժինը, դերասանուհի Մարջան Ավետիսյանը
մեղադրում է իրենից գումարներ յուրացնելու, շորթելու մեջ։
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն
Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է կարծում, ինչ սկզբունքով են կատարվել դատավորների ընտրությունը, ասաց, որ Հայաստանում կադրային ընտրություն չկա, բոլոր նշանակումները կատարվում են կոռուպցիոն սկզբունքով։
«Խոսքը ոչ թե կաշառքի, մասին է այլ քավոր-սանիկական հարաբերությունների։ Մեր երկրում ցանկացած պաշտոնի համար կադրային ընտրությունը կատարվում է միայն մի սկզբունքով՝ կուսակցական և իշխանություններին հավատարմության, պատվերները կատարելու սկզբունքով։
Ինձ թվում է՝ նույնիսկ արդեն խանութների դիմացի պարկովշիկին, եթե իրենց պատվերը կատարող չի, չեն թողնի կայանատեղիում իր գործն անի։
Ինչ վերաբերում է Բարձրագույն դատախան խորհրդին՝ այդ կառույցն իրեն դրսևորում է որպես ցածրագույն դատական խորհուրդ։ Այն, ինչ կատարվում է այնտեղ՝ աններելի է։ Դատական իշխանությունը պետք է առանձնացված լինի իշխանության մյուս թևերից և չպետք է կուսակցական պատվերներ կատարող լինի։ Մինչդեռ, սրանք, բոլոր ոլորտներն ավիրելուց հետո՝ սեփականաշնորհում են դատական ոլորտը և սպանում են դատական ոլորտը»։
Նա ընդգծեց, որ դատավորների բարեվարքությունը քննարկելիս հաշվի է առնվում անգամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները, մինչդեռ մենք ունենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը լրացնում է նորանշանակ դատավորների բարեվարքության մասին որոշակի տեղեկություն և տրամադրում է այն ԲԴԽ-ին։
«Ստացվում է, որ այդ հանձնաժողովը ավելորդ կառույց է, որը մենք բոլորս պահում ենք։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշակի տեղեկատվություն է ներկայացնում դատավորների թեկնածուների մասին բարեվարքության մասով, իսկ ԲԴԽ-ն Ալենի նման թքում է դրանց վրա, թքելը մեր կյանքում դարձել է նորմա, բառարաններում կարելի է «ալենել» բառն ավելացնել։ Ստացվում է, որ հարկատուներիս էշի տեղ են դրել»։
Պողոսյանն ասաց, որ օրեր առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից իրենից հետաքրքրվել են Մասիս Մելքոնյանի մասին, նա ներկայացրել է, որ Մասիս Մելքոնյանը ներգրավված է ուրիշի գույքը հափշտակելու գործի մեջ, բայց նաև միաժամանակ, նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցված փաստաբանների պալատում։
«Ստացվում է, այսօր Արամ Զավենի Սարգսյանը, ում կուսակցության քաղխորհրդի անդամ է Մելքոնյանը՝ նեցուկ է ՔՊ-ի համար, որ պլացդարմ է, նրանց շնորհիվ ՔՊ-ն ստեղծում է գրպանային դատավորներ։ Ստացվում է այն, ինչի համար Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները ժամանակին կասեցվեցին, Մասիս Մելքոնյանին ներելի է։
Այն, որ նա դեռ որպես մեղադրյալ ներգրավված չի, խոսում է այն մասին, որ ՔՊ-ն զանգել է քննիչին ու ասել՝ մեղադրանք մի առաջադրեք, «տոռմուզների» վրա թողեք գործը, մինչև սրան դատավոր դարձնենք, որ անձեռնմխելություն ունենա։
ԲԴԽ-ն ստոր, ապիկար, հանցագործների խումբ է, բացի մի մարդուց։ Ոնց կարելի է մի մարդու, ով նման գործով է անցնում՝ դատավոր դարձնել, սա նշանակում է, որ այդ մարդը փողի մոլուցք ունի։ Եթե այլ հանցագործության մասին խոսք գնար, թեկուզ սպանության, կարող էինք ասել, որ գուցե արժանապատվությանն են կպել, կամ փողոցում կռիվ է եղել, դատարանի դահլիճում, հո կռիվ չի անելու, իսկ էստեղ խոսքը գումար շորթելու, գողանալու մասին է, մինչդեռ, եթե իրեն մուրճ ես տալիս, դա նշանակում է, որ հիմա իր մուրճի ամեն հարված ուղեկցվելու է մարդկանցից փող շորթելով։
Հիմա ԲԴԽ-ի վերաբերյալ ինչ կարծիք կարող է լինել, բացի այն, որ կարելի է «ալենել» ԲԴԽ-ին ցանկացած որոշման համար, որովհետև իրենք երկրաքանդ, պետականաքանդ որոշումներ են ընդունում՝ իրենց զուտ կուսակցական շահերով առաջնորդվելով»։
Նա ընդգծեց, որ եթե նախագահը ստորագրեց Մասիս Մելքոնյան հրամանագիրը, ապա կարող է սպասել իր իմպիչմենտին։ «Նիկոլ Փաշինյանը Մասիս Մելքոնյանի հետույքը պաշտպանում է, որ նրան մեղադրանք չառաջադրվի, բայց մեր մոտ փաստերը առավել քան պինդ են, մենք գրավոր փաստեր ունենք, որից ոչ մեկ չի կարող փախչել։
Ստացվում է, որ Մասիս Մելքոնյանը միսիա ունի կատարելու՝ անձանբ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար։ Եթե նա միսիա չուներար կատարելու, այսքան բանի վրայով չէին անցնի, նրան չէին դարձնի դատավոր, այսինքն, կա մի դատական վճիռ, որը ուրիշ որևէ մեկը չի կայացնի, բացի Մասիս Մելքոնյանի նման առերևույթ հանցավոր տարրը»։