copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:56 17-05-2022

Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով դատավորը միևնույն ժամին 2 նիստ է նշանակել

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից Գարեգին Նժդեհի փողոցը: Պատճառը Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի հետաձգումն է։ Նիստը կրկին հետաձգվել է դատախազի չներկայանալու պատճառով։ Թեև դատարանից պնդում էին, որ դատախազը ծանուցված է եղել, որ այսօր պետք է գորոծվ դատական նիստ տեղի ունենա, սակայն դատախազ Արշակ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ո՛չ գրավոր, ո՛չ անգամ բանավոր ծանուցում չի ստացել։

Հատկանշական է, որ դատավոր Կարեն Բիշարյանն այսօր՝ ժամը10-ին, երբ նշանակված էր այս գործով դատական նիստը, միաժամանակ ևս մեկ դատական նիստ էր նշանակել։ Դատավորը հաջորդ նիստը նշանակել էր ժամը 11-ին։

«Միայն նիստերի նշանակման ժամերն արդեն վկայում են, որ դատարանը արհեստականորեն փորձում է ձգձգել գործի քննությունը։ Ակնհայտ է, որ ոչ մի դատավոր ու ոչ մի դատախազ չեն կարողանա որոշում կայացնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Դրա համար էլ միտումնավոր ձգձգում են»,- նշում էին տուժող ճանաչված ծնողները։

Նշենք, որ թեև դատավորների գերծանրաբեռնվածության պատճառով դատական պրակտիկայում վերջին շրջանում հաճախակի են դեպքերը, երբ դատավորները միևնույն ժամին 2 տարբեր դատական նիստեր են նշանակում, սակայն զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները նշում էին, որ ակնհայտ է, որ դատավորը նախապես էլ հստակ գիտեր, որ այսօրվա նիստը ևս չի կայանալու, կրկին հետաձգվելու է, դրա համար էլ միաժամանակ 2 նիստ է նշանակել։

Նախորդ նիստը նշանակված է եղել ապրիլի 18-ին, սակայն նույնպես չէր կայացել կողմերի բացակայնության հետևանքով։ Ծնողները փաստում են, որ իրենք դատարանից ծանուցումներ չեն ստանում նիստի նշանակման վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար հաղորդում են ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Փաստաբանը կարծում է, որ այս գործով պետք է տուժող ճանաչվեն բոլոր զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև վիրավորված ու հաշմանդամություն ստացած զինծառայողները, մինչդեռ երկար քաշքշուկից հետո միայն 27 զոհված զինծառայողի հարազատ է տուժող ճանաչվել։

Նշենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 19-ին։ Հայցվոր կողմը մտադիր է հաջորդ նիստին ինքնաբացարկ ներկայացնել դատավոր Կարեն Բիշարյանին։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել