Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:24 10-01-2023

Մարջանի և փաստաբանի միջև կա որոշակի գրագրություն, որտեղ փաստաբանը շատ անպարկեշտ է պահել իրեն․ իրավապաշտպան

Արդեն մի քանի օր է համացանցում շրջանառվում են լուրեր այն մասին, որ դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր փաստաբանին մեղադրում է իր գումարները յուրացնելու մեջ։

«Մարջան Ավետիսյանը երկու տարի առաջ եղել է Հայաստանում։ Այդ ժամանակ խնդիր է ունեցել մի անձնավորության հետ, որը օգտվելով Մարջանի միամտությունից որոշակի գումարներ է վերցրել նրանից։ Մարջանը տվյալ անձնավորության՝ Արմեն Գևորգյանի դեմ հաղորդում է ներկայացրել, գործը գտնվում է դատարանում։ Եվ, քանի որ Մարջանը պետք է երկար ժամանակով բացակայեր Հայաստանից, փորձել է գտնել որևէ փաստաբան, ով կկարողանար իր շահերը ներկայացնել»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

Իրավապաշտպանը, ներկայացնելով մանրամասներն, ասաց, որ ինչ-որ մեկն Ավետիսյանին ծանոթացնում է փաստաբան Մասիս Մելքոնյանի հետ և վերջինս Մարջանից վերցրել է ընդամենը մեկ թուղթ՝ դիմում․ «Թղթի անունն էլ չգիտեմ։ Ոչ լիազորագիր է եղել, ոչ կնքված պայմանագիր։ Հիմա Մելքոնյանն այդ թուղթը հրապարակում է, երևի այդ թղթով իրեն լիազորություններ է ընձեռնել զբաղվել Մարջանի գործով։ Որևէ այլ ընթացակարգ չի եղել, մի դիմում վերցնելով որոշել է, որ նա տուժողի ներկայացուցիչն է»։

Պողոսյանը նշեց, որ մեղադրյալ Գևորգյանը պատրաստ է եղել որոշակի գումար փոխհատուցել Մարջանին և դիմումից մեկ ամիս անց մեղադրյալ կողմն Ավետիսյանի գումարները մաս-մաս վերադարձրել է։ «Մարջանն այդ գումարների վերադարձի միայն մի դեպքից է տեղյակ, որը փոխանցվել է փաստաբանին, սակայն առ այսօր նա Մարջանին գումար չի փոխանցել։ Այսինքն՝ Մելքոնյանը վերցրել է այդ գումարները և որոշել է, որ դա պատկանում է իրեն»։ Իրավապաշտպանը, անդրադառնալով Մասիս Մելքոնյանին, ասաց, որ որպես փաստաբան իր ծառայություններն է մատուցում հակառակ կողմին, բայց պետք է մի քիչ բարոյականությանն անդրադառնալ։ «Մարջանի և փաստաբանի միջև կա որոշակի գրագրություն, որտեղ փաստաբանը շատ անպարկեշտ է պահել իրեն, փաստաբանին ոչ հարիր։ Դուրս է գալիս, որ Մարջանը մեկ անգամ խաբվել է ոմն Արմեն Գևորգյանի, իսկ երկրորդ անգամ Մասիս Մելքոնյանի կողմից»։

Մարինա Պողոսյանն ասաց, որ այդ ամպագոռգոռ բառերը, որոնք հնչում են փաստաբան Մելքոնյանի կողմից շուտով կլռեն․ «Մարջանը բավականին լուրջ է տրամադրված, հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, տեսնենք՝ իրավական ինչպիսի զարգացումներ կլինեն։ Շատ փակագծեր կան, Մարջանն ինքը շուտով դրանք կբացի հարցազրույց տալով»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել