Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 11:02 27-04-2023

Նման քայլերը բացասաբար են անդրադառնում հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան արձագանքել է Երևանում տեղադրված աղբյուր–հուշակոթողին, որի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։

Հիշեցնենք, որ օրերս Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում, «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթող է բացվել։

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է այս քայլը՝ այն որակելով «սադրիչ», հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Նման սադրիչ քայլերը, որոնք չեն համապատասխանում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգուն, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։ Ընդհակառակը, դրանք բացասաբար կանդրադառնան կարգավորման գործընթացի վրա»,- զգուշացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Հավելենք, որ հուշարձանի վրա գրված են Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Արա Սարգսյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Արշակ Եզդանյանի, Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի, Պետրոս Տեր Պողոսյանի անունները։ Նրանք 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսներն են։ Այսուհետև սերունդները պատմությանը կծանոթանան նաև այս հուշարձանի միջոցով։

«Նեմեսիս» գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովում։ Այդ ժամանակ Հայոց ցեղասպանության հանցագործների 650 անուն է նշվել, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին