Կյանքը դրանով չի ավարտվում․ Տիգրան Արզաքանցյանը՝ կնոջ խնդիրների մասին
copy image url

Կյանքը դրանով չի ավարտվում․ Տիգրան Արզաքանցյանը՝ կնոջ խնդիրների մասին

Ներքին 2 տարի առաջ - 18:46 25-04-2023
«Լոնդոնի դատարանի որոշումը ոչ մի կերպ չի խանգարի, որ Նատալյա Ռոտենբերգը առաջադրվի Երևանի քաղաքապետի պաշտոնում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ, Ռոտենբերգի ամուսին Տիգրան Արզաքանցյանը։

«Լոնդոնում ադվակատները օրենսդրության խախտումներ են արել, դրա վրա հիմա ուրիշ ադվակատներ են աշխատում, գործերը գնում են դատարաններում։ Այդ որոշումով խնդիրները չեն լուծվում։ Կյանքը դրանով չի վերջանում։ Դատական մարմինները ինչի՞ համար են․ որ տարբեր պրոցեսներով զբաղվեն, մարդկանց տված դիմումների հիման վրա պատասխաններ տան։ Ամենակարևորն այն է, որ Ապրիլի 24-ին՝ Եղեռնի օրը, ժողովուրդը բան ու գործը թողել, Նատալյա Ռոտենբերգով էր զբաղվում, մարդու անձնական կյանքի մեջ են մտնում։ Ձեր առօրյայով զբաղվեք, բան ու գործ չունե՞ք»։

Նա ընդգծեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ կինը մութ անցյալ չունեն․ «Մենք թափանցիկ, մաքուր, ժողովրդական մարդիկ ենք»։

Նա պարզաբանեց, որ այս պահին Լոնդոնում փաստաբանները զբաղված են խնդրին լուծում տալով։

«Այդ գործերով զբաղվում են, ես էդ գործերի մեջ չեմ խառնվում, փաստաբանները զբաղվում են, դա փաստաբանների լուծելու խնդիրն է, փաստաբանները ուզում էին 10 հազարի տեղը 100 հազար հափշտակել։ Այդ մարդիկ 1,5 ժամ Լոնդոնի դատարանում գտնվելու համար պահանջելում էին 100 հազար՝ դատը ուրիշ օր տեղափոխելու համար, բայց այդ ծառայությունը մաքսիմում 5-10 հազար արժի։ Ուզում էին առիթից օգտվել , բայց հիմա փաստաբանները զբաղվում են այդ գործով»։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Լոնդոնի բարձր դատարանը հասարակական, քաղաքական գործիչ Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել, քանի որ նա հրաժարվել է վճարել ամուսնալուծության գործով փաստաբաններին, ինչպես նաև չի ներկայացել դատարան: