copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:13 02-10-2021

Որոշել եմ պատմական քայլ կատարել. Տիգրան Արզաքանցյանը անդամագրվել է Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությանը

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը և գործարար, ՀԴԿ նախկին անդամ Տիգրան Արզաքանցյանը միավորվել են:

Տիգրան Արզաքանցյանը անդամագրվել է Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությանը: Այս մասին հայտնել են կուսակցության համագումարին:

«Ես որոշել եմ պատմական քայլ կատարել իմ կյանքում, իմ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար, որն այսօր պաշտպանված չէ, մտնել «Ալյանս» կուսակցություն: Բոլորս լավ գիտենք, արտախորհրդարանական ընտրություններն ինչպես սկսվեց, ինչպես վերջացավ և ինչ է հիմա կատարվում: Կատարվում է այն, ինչ ձև իրենց պլանները կազմել էին: Հին իշխանությունը նորից մտավ խորհրդարան, գործողը դեռ գործում է, ոչ մի փոփոխություն չկա երեք ամսվա ընթացքում, ավելի վատն է գնում:Թշնամին լտիաբար տիրում է մեր սահմանները, որ կողմից ուզում, մտնում է: Մեր ժողովրդին նույնպես գերի է վերցնում պատերազմը վերջացել է: Թշնամին ինչ ուզում անում է, մենք աչքներս փակում ենք ջայլամի պես, թե ոչ մի բան չի տիրում մեր երկրում»,- ասել է Տիգրան Արզաքանցյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցել էր ՀԴԿ-ի հետ:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը եւ Տիգրան Արզաքանցյանը մասնակցում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արտախորհրդարանական ուժերի հանձնախմբի աշխատանքներին։