Ներքին 3 տարի առաջ - 16:12 25-04-2023

Տեր-Պետրոսյանը չի այցելել Ծիծեռնակաբերդ՝ վատ ինքնազգացողության պատճառով

Երեկ՝ ապրիլի 24-ին, լրացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցը։

Համայն հայությունն ապրիլի 24–ին նշում է 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցը։

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ հիշատակելով Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. բոլոր զոհվածներին։

Երեկ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը և պետական այլ պաշտոնյաներ այցելեցին Ծիծեռնակաբերդ։

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից էլ լրատվամիջոցներին հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ Բելլա Քոչարյանի և որդու՝ Լևոն Քոչարյանի հետ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Երեկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք էր մատուցել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»,- տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։

Քանի որ մամուլում և պաշտոնական էջերից չկարողացանք տեղեկանալ, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Ծիծեռնակաբերդ, թե ոչ, կապվեցինք Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հետ, ով մեզ ասաց, որ Տեր-Պետրոսյանը երեկ չի այցելել Ծիծեռնակաբերդ։

Հարցին, թե որն է պատճառը, որ առաջին նախագահը չի այցելել, Մուսինյանը պատասխանեց, որ վատ ինքնազգացողությունը և հավելեց, որ շատ անհարմար պահի ենք իրեն զանգահարել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին