Ներքին 3 տարի առաջ - 13:39 25-04-2023

Զենքի շրջանառության մասին օրենքի կիրառումը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը

Ազգային Ժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում է կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթին։

««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ»,-նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, ասաց, որ հրատապությունը պայմանավորված է նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և հարակից օրենքի, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետների երկարձգման անհրաժեշտությամբ․ օրենքի ուժի մեջ մտնելը ապրիլի 28-ից կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը:

Արփինե Սարգսյանը հիշեցրեց, որ օրինագիծը քննարկվել է հոկտեմբերին և ստորագրվել 2022-ի հոկտեմբերի 27-ին՝ պայմանով, որ այն ուժի մեջ կմտնի 6 ամսից, այսինքն՝ ապրիլի 28-ից։ Դրա համար կառավարությունն ու ՆԳՆ-ն պետք է ընդունեին մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք ամբողջությամբ չեն ընդունվել։ Փոխնախարարը վստահեցրեց, որ մինչև հուլիսի 1-ը դա կարվի։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում