Ներքին 3 տարի առաջ - 12:23 22-04-2023

Արցախում մարդիկ կտրոններով փչացած սնունդ են գնում

Շրջափակված Արցախում գնալով ավելի է սրվում սննդի հարցը։ Ինչքան էլ կառավարությունը փորձեց կարգավորել այս խնդիրը՝ ներդնելով կտրոնային համակարգ, միևնույնն է, հիմա էլ այլ խնդիրներ ի հայտ եկան։

Արդեն տևական ժամանակ է, որ համացանցում տարածվում են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ կտրոններով ձեռք բերել հին, փտած ու փչացած մրգեր կամ բանջարեղեն։